Թեմական նորություններ http://news.armaviritem.am Just another WordPress site Mon, 12 Nov 2018 07:40:20 +0000 en hourly 1 http://wordpress.org/?v=3.1.2 Արմավիրի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքի արարողությունը http://news.armaviritem.am/?p=1403 http://news.armaviritem.am/?p=1403#comments Mon, 12 Nov 2018 07:40:20 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1403 2018թ. նոյեմբերի 10-ը առանձնահատուկ  և հիշարժան դարձավ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի բնակիչների համար: Տարածքի մի խումբ բնակիչների  նախաձեռնությամբ կառուցվող Սուրբ Սարգիս եկեղեցու հիմքերի օրհնությունը կատարվեց ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի և Արմավիրի Սուրբ Գր.Նարեկացի եկեղեցու հոգևոր հայրերի, որին ներկա էին մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և  հավատավորներ:

Ըստ Հայ Եկեղեցու հնավանդ ծիսակարգի` նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը 12 առաքյալների, 4 ավետ արանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո  Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը:

Սրբազան հայրը այս առիթով իր մեծագույն գնահատանքը հայտնեց գողտրիկ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը ցուցաբերած ժողովրդին, քանի որ այս դեպքը յուրահատուկ է, որ եկեղիցին կառուցվի թաղամասի ժողովրդի համատեղ ուժերով և ջանքերով: Ինչպես նաև  իր գոհունակությունը հայտնեց տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, որ ընդառաջ գնալով թաղամասի բնակիչներին հատկացրել են տարածքը և յուրաքանչյուր  հարցով էլ պատրաստակամ են օգնել:

Եկեղեցին կառուցվելու  է  նմանությամբ պատմական Սուրբ Կարմրավոր եկեղեցու: Այն կդառնա Արմավիր քաղաքի երկրորդ սրբատեղին, որտեղր յուրաքանչյուր ոք իր հավատքի լույսը վառ կպահի  ու կաղոթի ազգի ու եկեղեցու պայծառացման համար: Արարողության ավարտին ժողովրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում, հյուրասիրություն, բաժանվեց մատաղ:

DSCI0027 DSCI0026 DSCI0060 DSCI0022 DSCI0057 DSCI0030 DSCI0018 DSCI0028 ]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1403 0
ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ http://news.armaviritem.am/?p=1385 http://news.armaviritem.am/?p=1385#comments Mon, 14 May 2018 06:43:32 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1385 Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ, «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի երկարամյա և կայուն համագործակցության, Թուֆենկյան հիմնադրամի/ Tufenkian Foundation/ աջակցությամբ Առաջնորդարանում բացվեց սոցիալ-կրթական կենտրոն, որտեղ  իրականացվում են մշակութային և սոցիալական աջակցության ծրագրեր:

Ս/թ մայիսի 11-ին տեղի ունեցավ կենտրոնի հանդիսավոր  բացումը, որը սկսվեց Սրբազան հոր, հյուրերի, կենտրոնի սաների միասնական  Տերունական աղոթքով: Այնուհետև Սրբազան Հայրը իր գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեց նման նախաձեռնության իրականացնողներին և աջակցողներին, քանի որ նման կենտրոնների գոյությունը շատ կարևոր է մեր քաղաքին և մեր երեխաներին: Սրբազան Հայրը  մասնավորապես իր  շնորհակալությունը հայտնեց «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի գործադիր տնօրեն տիկին Քնարիկ Գարանֆիլյանին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կամարներից ներս, կրթադաստիարակչական ծրագրերի արդյունավետ իրականացման, անձնվեր և բազմաբեղուն աշխատանքի համար և արժանացրեց <<Օրնհնության Գրի>>:

Այս պահին կենտրոնում գործում են երգ ու պարի, նկարչականի անվճար խմբակներ: Ընտանիքների և երեխաների հետ աշխատում է նաև սոցիալական աշխատողը:
Կենտրոնի կահավորմանը աջակցել է «Հայ դպրոց» հիմնադրամը:
Սա  Ընտանիք և Համայնք ՀԿ -ի թվով 4-րդ մասնաճյուղն է: Կազմակերպությունը Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքաներից բացի, սոցիալ-կրթական ծրագրեր է իրականացնում նաև Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում:

32456569_1918428184857749_4914335548979544064_n 32369643_1918433778190523_4714690080193642496_n 32405617_1918436414856926_968958159714516992_n 32372937_1918428104857757_893478889785917440_n 32423111_1918431578190743_4342218632110014464_n 32359650_1918431924857375_7613324836378509312_n 32536919_1918435491523685_2826007761152638976_n 32313850_1918434161523818_9211960390353682432_n

 

 

]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1385 0
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ http://news.armaviritem.am/?p=1377 http://news.armaviritem.am/?p=1377#comments Fri, 30 Mar 2018 12:46:57 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1377

]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1377 0
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ Առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու http://news.armaviritem.am/?p=1351 http://news.armaviritem.am/?p=1351#comments Wed, 21 Mar 2018 07:07:26 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1351 ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ

Առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու


Ծաղկազարդ

25 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն,  ավարտին կբաժանվեն ուռենու ճյուղեր:
2. Ժամը 11:00 – Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության արարողություն:

3.Ժամը 13:30-ին ցուցահանդես , գեղարվեստական միջոցառում.

Ցուցահանդես  թեմի  կիրկնօրյա սաների  ձեռագործ և փայտե  աշխատանքների.  Քաղաքի մշակույթի տան  և Արմավիրի արվեստի պետական քոլեջի և Արմավիրի արվեստի դպրոցի  սաների` պարային համարներ, երգեցողության անհատական կատարումներ, նկարների ցուցահանդես…
4.
Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության կկատարվի Դռնբացեքի կարգ:


 

Ավագ Երկուշաբթի
26 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

Ավագ Երեքշաբթի Հիշատակ տասը կույսերի

27 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Ժամերգության ընթացքում տասը աղջիկներ շապիկներ հագած և մոմեր բռնած կկանգնեն Ավետարանի առջև: Երբ Ավետարանը հասնի այն տեղին, որտեղ պատմվում է տասը կույսերի առակը, հինգ մոմեր, որ հիշատակում են հիմար կույսերին, կմարվեն:

Ավագ Չորեքշաբթի
28 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

 

Ավագ Հինգշաբթի
Հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Խորհրդավոր Ընթրիքի

29 մարտի, 2018թ.
1. Ժամը 09:30 – Ապաշխարողներին արձակելու կարգ:
2. Ժամը 11:00 – Ճաշու և Երեկոյան ժամերգություններ և Սուրբ Պատարագ:
3. Ժամը 16:00 – Ոտնլվայի կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից Իր տասներկու աշակերտների ոտքերի լվացման:
4. Ժամը 19:00 – Խավարման կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ մատնության և չարչարանքների:

Ավագ Ուրբաթ

Հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի չարչարանքների եվ խաչելության
30 մարտի, 2018թ.

1.Ժամը 12:00 – Խաչելության կարգ:
2. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության կկատարվի Թաղման կարգ: Այս արարողության ընթացքում մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական ծաղկահյուս գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Եկեղեցու շուրջը:

Ավագ Շաբաթ Ճրագալույց Սուրբ Զատկի

31 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 17:00 – Ճաշու ժամերգություն: Հավարտ ժամերգության կլինեն Սուրբգրային ընթերցվածքներ, որոնց կհաջորդի՝ 3.18:00 Ճրագալույցի Սուրբ Պատարագը:

Սուրբ Զատիկ

Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը
01 ապրիլի, 2018թ.

1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 11:00 – Սուրբ Պատարագ:
3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

 

Հիշատակ Մեռելոց
02
ապրիլի, 2018թ.

1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 10:30 – Սուրբ Պատարագ: Հավարտ սուրբ Պատարագի կկատարվի Հոգեհանգստյան արարողություն բոլոր ննջեցյալների համար:
3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

 

]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1351 0
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ պատասխանատուների հանդիպում-սեմինարը հայ եկեղեցու պատմության ուսուցիչների հետ http://news.armaviritem.am/?p=1339 http://news.armaviritem.am/?p=1339#comments Fri, 23 Feb 2018 08:21:59 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1339

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան շուրջ 16 տարի է հաստատվելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ վարչապետի կողմից,  որպես պարտադիր առարկա դասավանդվում է 5-11-րդ դասարաններում: Այն  ունի բավականին  պատմություն, ամրապնդել ու հաստատել է իր տեղն ու նշանակությունը մեր մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության հարցում:

Այն իրոք սիրվել է աշակերտների կողմից և բավականաչափ հարստացրել նրանց եկեղեցական գիտելիքները: Մեր ազգն ու եկեղեցին ժամանակին ծանր հարվածների տակ մնալու արդյունքում սերունդներ են մնացել անտեղյակ ու այժմ էլ հեշտությամբ ներքաշվում են տարբեր աղանդավորական շարժումների գործունեությանը:

Սակայն ներկայիս մատաղ սերունդը իր ով լինելը, իր եկեղեցու դերի ու նշանակության կարևորության մասին հնարավորություն ունի իմանալ դպրոցից ու կարևոր է, որ այդ գիտելիքները փոխանցեն ուսուցիչներ՝  լցված հավատարմությամբ ու սիրով՝ հանդեպ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի,տարածաշրջանային

պատասխանատուների կազմակերպած հանդիպում-սեմինարները շատ օգտաշատ են ուսուցիչների համար: Նրանք նույնպես այն սերնդից են, որ շատ բացեր ունեն այս ոլորտում: Նրանց իմացության պաշարը նմանատիպ հանդիպումների շրջանակներում պետք է հարստացվեն և փորձել ամեն առիթ օգտագործել ավելի սերտ կապ հաստատելով՝ աշակերտ- ուսուցիչ- եկեղեցի- հոգևորական հարաբերությունների միջև:

Թեմի առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանը ուրախությամբ հայտնեց, որ Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը հանձինս Վարդան Սրբազանի մեծ ուշադրության կենտրոնում է պահում առարկայի դասավանդումը և ուսուցիչների դերակատարմանը: Սրբազան հայրը նշեց, որ  վստահ է հավաքված  ուսուցիչները մեր եկեղեցու զինակիցներն են ու Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքից օգտվելով շարունակ պետք է կրթեն հավատավոր սերունդ:

Սեմինար-հանդիպման ավարտը տրվեց միասնական աղոթքով՝ Արմավիրի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում և պահոց շրջանի խաղաղական ժամերգության մասնակցությամբ:

DSCI0034 DSCI0053 DSCI0036 DSCI0035 DSCI0033 DSCI0039

 

]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1339 0
ԺԱՄԱՆԱԿԱՑՈւՅՑ http://news.armaviritem.am/?p=1327 http://news.armaviritem.am/?p=1327#comments Mon, 12 Feb 2018 10:32:07 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1327

]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1327 0
Խաղ մրցույթ թեմի կիրակնօրյա վարժարանների սաների միջև http://news.armaviritem.am/?p=1308 http://news.armaviritem.am/?p=1308#comments Fri, 09 Feb 2018 09:26:21 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1308 Թեմի Առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ թեմի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Հարությունյանի նախաձեռնությամբ  կիրակնօրյա վարժա-           րանների սաների հոգևոր գիտելիքների պաշարը ստուգելու ակնկալիքով  առաջնորդարանում անցկացվում են խաղ մրցույթներ:

Հունվարի 30-ին խաղ մրցույթը տեղի ունեցավ չորս կիրակնօրյա դպրոցի սաների միջև` թիվ  9 հիմն. դպ. Գր. Լուսավորիչ, թիվ 8 հիմն. դպ. Գր. Նարեկացի, Մայիսյան գյուղի Սբ. Աստվածածին, Դալարիկի Սբ. Վարդան:

Փետրվարի 9-ին  երկրորդ մրցույթը կայացավ` թիվ 6 հիմնակ դպ. Սբ. Աստվածածին, թիվ 10հիմն դպ. Սբ. Աստվածածին, Այգեշատի Սբ. Գևորգ և Մյասնիկյանի Սբ. Գայանե կիրակնօրյա վարժարանների սաների միջև:

Հարցերը, որոնց պետք է պատասխանեն թիմերը ընտրվել են Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի կողմից հրատարակված 100  ՔԱՅԼ հարցարան գրքույկից : Մրցույթը ավելի շատ երեխաների քրիստոնեական գիտելիքների ստուգում է, որը պետք է արժանանա գնահատականի, նշենք որ յուրաքանչյուր օրվա մրցույթը թեժ է և ողջունելի է, որ ցանկացած հարցի տրվում է պատասխան, նաև ժուրիի անդամ հոգևոր հայրերի կողմից են լինում լրացուցիչ հարցեր` ավելի բարձր միավորների համար:

Կիրակնօրյա վարժարանները շուրջ 10 տարի է հովանավորում են թեմի սիրելի բարեկամ դարձած ամերիկացի բարեր

ար Ռեյ Ռիդրի կողմից, ով ապրում է Հայաստանում և սիրով մասնակցում է կիրակնօրյա վարժարանների բոլոր միջոցառումներին, մշտապես ներկա լինում դասերին, ինչպես նաև սիրով մասնակցում  ընթացիկ և տարեկան ուխտագնացություններին ու ցուցաբերում  իր աջակցությունը:

Նրա հովանավորությամբ այժմ թեմում գործում են 14 կիրակնօրյա վարժարաններ,  միայն Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կիրակնօրյա վարժարանն ու Լուսագյուղի վարժարաններն են գործում առաջնորդարանի հովանավորությամբ:

Յուրաքանչյուր օրվա մրցույթ ավարտվում է բարձր միավորներով, թիմերը միմյանց զիջում են քիչ առավելությամբ, կարևորը օրը լցվում է լավ տրամադրությամբ, երեխաների ակտիվ մասնա

կցությամբ, ինչպես նաև նրանք գնում են հարստացած հոգևոր գիտելիքներով: Այս միջոցառումը կարևոր մի ստուգարք է, որը շարունակական բնույթ է կրում, քանի որ այն տեսանելի է դարձնում երեխաների գիտելիքները և ապացուցում, որ մեր մատաղ սերունդը գիտի իր ով լինելը և գնահատում ու կարևորում է քրիստոնեական գիտելիքների ձեռք բերումը:

Յուրաքանչյուր մրցույթի ավարտին երեխաներին հանձնվում են  նվերներ` տրամադրված ԱՍ հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ավետիսյանի կողմից:

Հաջորդ երկու մրցույթներին կմասնակցեն նաև Լեռնագոգի, Լուկաշինի, Արաքսի, Մրգաշատի, Արգավանդի, Նոր Արմավիրի և  կիրակնօրյա վարժարանների և Մեծամորի Սբ. Ղազար եկեղեցուն կից <<Ընտանիք և համայնք>> ՀԿ սաների միջև:

 

DSCI0009 DSCI0016 DSCI0002 DSCI0025 DSCI0021 DSCI0018 DSCI0019 DSCI0026 DSCI0023 DSCI0014 DSCI0003 DSCI0004 DSCI0011 DSCI0028

]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1308 0
Սուրբ Ծննդյան տոնակատարություններ կազմակերպված Քարակերտի Սբ. Գր. Նարեկացի կրթական կենտրոնի կողմից http://news.armaviritem.am/?p=1297 http://news.armaviritem.am/?p=1297#comments Wed, 24 Jan 2018 07:53:01 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1297 Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշվեց Արմավիրի թեմի Քարակերտրի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում, կենտրոնի տնօրեն Աննա Ղուկասյանի նախաձեռնությամբ և երիտասրդաց միության աջակցությամբ:

Կենտրունում կատարվեց նաև Ջրօրհնեգ, որը խորհրդանշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Հիսուս  Քրիստոսի  մկրտությունը  օրինակ  տվեց  և  սրբագործեց  այն  ջուրը, որով պետք է մկրտվեր մարդկությունը:

Աղոթքների  և  շարակաների  երգեցողությամբ  Տեր  Տաճատ  քահանա Ինջիղուլյանի   օրհնությամբ և Գևորգ սրկ. Քեսաբլյանի  աջակցությամբ  օրհնվեց  ջուրը  ավետարանով, տերունական  խաչով  և Սրբագործվեց Սուրբ մյուռոնով:

Ի  հիշատակ  Քրիստոսի  ջուրը  մտնելուն, խաչը  իջեցվեց  ջուրը: Այս  տարի  կոնտրոնում կատարվող  Ջրօրհնեգի  արարողության  Խաչքավոր  դարձավ  Քարակերտ  համայնքի բնակիչ  Գրիգոր  Մկրտչյանը,  ում երեխան կենտրոնի  նախակրթարան   հաճախող սաներից է: Թող  Աստված  ուժ,  կարողություն  և  եռանդ  պարգևի, որպեսզի   պատվով ու սրբությամբ կատարի  իր  առաքելությունը:  Ջուրն  օրհնելու  եկեղեցական  ծիսակարգից  հետո,  երիտասարդաց  միության  աջակցությամբ  բաժանվեց  հավատավոր  ժողովրդին  Ջրօրհնեգից  հետո  Քարակերտ  համայնքում  կատարվեց  նաև  Տնօրհնեգի կարգ: Տհօրհնեգի արարողությունը  գալիս  է  դեռևս  առաքելական  ժամանակներից, երբ  առաքյալները Քրիստոսի  Համբարձումից  հետո  շրջում  էին  տները՝ բոլորին  տալով  Քրիստոսի  Ծննդյան  ու Հարության ավետիսները: Նույն  կերպ  և  առաքյալների  հետևորդները՝  քահանաները տարվա  մեջ  երկու   անգամ  այցելում   են   հավատացյալների  տները  և օրհնում  նրանց բնակարանները ու ընտանիքի անդամներին: Քահանայի այցելության իմաստն օրհնությունից առավել  Քրիստոսի   Ծննդյան  ավետիսը  ընտանիքում  սփռելն է:

Տեր  Տաճատ քհն. Ինջիղուլյանը  յուրաքանչյուր  ընտանիքում  օրհնեց  ջուրը(մկրտության խորհրդանիշ), աղն ու հացը (խաղաղության, առատության, բարեպաշտության  խորհրդանիշ) և  հավելում  էր ընտանիքի  անդամներին  ասելով. <<Ինչպես  Քրիստոսը  աշխարհ  գալով  օրհնեց   ջուրը, երկիրը և նրա պտուղները>>: Քահանան  օրհնված  ջուրը  խաչաձև  ցողեց  տան պատերին  և խնկարկեց  տունը: Այնուհետև  օրհնեց  տան  անդամներին՝ Աստծուց   նրանց   համար պահպանություն  հայցելով: Որպես  օրհնության  նշանակ  քահանան  սեղանին թողեց տերունական  պատկերով  նշխար՝ իբրև  տան  առատություն, բերրիություն  և  հաջողություն: IMG_0874 (1) 20180122_111957 (1) IMG_9646 IMG_9648 20180122_122546 IMG_9633

 

 

]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1297 0
Գայ գյուղի Սուրբ Նշան եկեղեցին և կից կրթական կենտրոնի ծավալած գործունեությունը http://news.armaviritem.am/?p=1267 http://news.armaviritem.am/?p=1267#comments Thu, 18 Jan 2018 07:32:28 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1267 Գայ գյուղը, նախկինում` Խաթունարխ,  հիմնվել է 1828 թ.-ին: Բնակիչները գաղթել են Խոյի Սալմաստ գավառից: Նոր հիմնված գյուղում հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է եղել: Քանի որ բնակիչները հավատավոր ժողովուրդ են եղել, անհրաժեշտություն են ունեցել եկեղեցի կառուցել:

1829-ական թվականներին կառուցվել է հողաշեն եկեղեցին: 1894թ-ին կառուցվել է քարաշեն Սբ. Նշան եկեղեցին: Այն դարձել է ուխտատեղի նաև հարևան` Ակնաշեն, Հայկաշեն, Ջրառատ, Արաքս, Մեծամոր և այլ գյուղերի համար:

2007թվականին եկեղեցու տանիքն ու հիմնապատերը ամբողջությամբ վերանորոգվել է Կանադայի Թեմի  SIMA  կազմակերպության միջոցներով`  կանադահայ երիտասարդների անմիջական մասնակցությամբ:

2002 թվականից Եկեղեցուն կից  գործում է ,,ՍՈՒՐԲ ՆՇԱՆ,, կրթամշակութային կենտրոնը:

Կենտրոնի հիմք են հանդիսացել 2000թ-ին եկեղեցուց ներս գործող կիրակնօրյա դպրոցի երեխաները և նրանց ծնողները:

Սբ. Նշան եկեղեցու հովիվ Տեր Գևորգ քահանան և հավատավոր նվիրյալ ուսուցիչը սկսեցին անցկացնել Հայ եկեղեցու պատմության, կրոնական դասընթացներ, զուգահեռաբար բեմադրվում էին դաստիարակչական բնույթի թատերական ներկայացումներ: Սկզբում հոգևոր դասընթացներին հաճախող երեխաները 50 էին Ակնաշենից և Գայից: Հետագայում երեխաների թիվը ավելացավ, հասնելով 70-ի:

2002 թ.-ից ի վեր Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ  Սբ. Նշան հոգևոր կրթամշակութային կենտրոնի գործունեությունը շարունակվում և զարգանում է:

2002-2016 թթ-ին Կենտրոնը կազմակերպել և իրականացրել է նկարչության, ասեղնագործության, գորգագործության, թատերական, երգեցողության, 1-ին բժշկական օգնության, համակարգչային գրագիտության, դեկորատիվ կիրառական արվեստի, խեցեգործության դասընթացներ: Ուսուցման ընթացքը պարուրված է եղել հոգևոր զրույցներով, դաստիարակչական քարոզներով, ուխտագնացություններով, հոգևոր և մշակութային միջոցառումներով:

Գայի հոգևոր, կրթամշակութային կենտրոնը իր համար առաջնային է համարում կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում:

2002-2017 թվականներին կենտրոնի գործունեությունը ընթացել է 54քառ.մետր տնակում:

2017թ. ավարտվել է 100քառ.մ կենտրոնի քարե շինության ներքին և արտաքին աշխատանքները` բարերարությամբ ԱԺ Պատգամավոր` Սեյրան Սարոյանի և Ամերիկահայ բարերար Մարո Սեմերջյան ընտանիքի աջակցությամբ: Նորակառույց կենտրոնը ծառայում է կրթական գործունեությանը:

Ներկայումս ունեն  20 եկեղեցասեր երիտասարդներ, որոնք հաճախում են եկեղեցի և կամավոր սկզբունքով ընգրկված են կենտրոնի, եկեղեցու ծխական կյանքում, ակտիվ մասնակցում են եկեղեցական միջոցառումներին, ազգային և հայրենասիրական տոներին. երիտասարդների  միությունը օգնում և նպաստում է եկեղեցուն կից  գործող ,,Սբ. Նշան,, կրթամշակութային կենտրոնի գործունեությանն ու աշխատանքին` կամավորները օգնում են խմբակների աշխատանքում, կազմակերպում են հանգանակություն տարբեր միջոցառումների առթիվ, հանգանակությունները օգնում են կազմակերպելու ուխտագնացություններ, օգնելու կարիքավորներին, եկեղեցուն անհրաժեշտ աշխատանքներին, երիտասարդաց միության երաժշտասեր անդամները օժանդակում են կիրակնօյա պատարագների երգեցողությանն ու համերգային գործունեությանը, երիտասարդները կազմակերպում են տարբեր հոգևոր  և դաստիրակչական թեմաներով զրույցներ, քննարկում հոգևոր հովվի հետ, տաղավար տոներին  եկեղեցու հավատավոր անդամների համար կազմակերպում են սիրո ճաշ և օգնում հյուրասիրությանը:

Իհարկե այս  ամենն իրականացվում է Սուրբ Նշան եկեղեցու արժանապատիվ քահանա Տեր Գևորգ Կրտիկաշյանի և երեցկին Հասմիկ Մխիթարյանի սիրո, նվիրվածության, կազմակերպվածության  ու ջանասիրության շնորհիվ:

26938167_1648773071847035_306239009_o 26937171_1648779371846405_1759493530_o 26942825_1648779058513103_1269243606_n 26855598_1648779185179757_1380670423_n 26906661_1648787985178877_792334980_o 26857238_1648779045179771_1403109841_n 26937468_1648788055178870_1428833154_o 26857652_1648779068513102_591882060_n 26906341_1648773015180374_778752884_o 26943515_1648779135179762_1365303590_n 26793845_1648779141846428_47549276_n 26856814_1648779155179760_2000006238_n 26855363_1648779088513100_1705311095_n IMG_4101-1024x768 26857048_1648780041846338_547218193_n 26940811_1648779038513105_1821882181_n 26941043_1648779075179768_95836159_n 26913999_1648790335178642_1318598241_n 26937171_1648779371846405_1759493530_o ]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1267 0
Օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ ու վեմ քարեր http://news.armaviritem.am/?p=1256 http://news.armaviritem.am/?p=1256#comments Fri, 15 Dec 2017 11:50:36 +0000 armaviritem http://news.armaviritem.am/?p=1256 Դեկտեմբերի 15-ին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ ու վեմ քարեր:

Արարողության ավարտին Սիոն Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Գերաշնորհ Տ. Նավասարդ աքրեպիսկոպոս Կճոյանին՝ օծման արարողությունը կատարելու հնարավորությունն իրեն ընձեռելու համար: Ապա Սրբազան հայրը շնորհավորեց հավատացյալներին նորաօծ պատկերներ ու խաչվառներ ունենալու առթիվ և հիշեցրեց. «Մեր Եկեղեցին պատկերապաշտ չէ, քանզի մենք միայն մեր Տիրոջն ենք պաշտում: Մեր Եկեղեցին պատկերահարգ է, քանզի դրանք ներկայացնում են Տիրոջ տնօրինական խորհուրդները և սրբերի առաքինությունը։

Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին ու հեղինակներին: Թող Աստված բարություն, սեր և խաղաղություն ներշնչի բոլորիս, որպեսզի Աստծո Սուրբ Աջի ներքո ապրենք խաղաղությամբ»:

Եկեղեցու կանոնների համաձայն սրբապատկերը, խաչվառը, վեմ քարը գործածվելուց առաջ նախ լվանում են ջրով ու գինով, ապա՝ Սրբալույս մյուռոնով օծվում: Վեմ քարը կիրառվում է խոնարհված եկեղեցիներում (որոնց Ս. Սեղանն օծված չէ) Ս. Պատարագ մատուցելիս, քանի որ Մեր Տիրոջ Մարմնի ու Արյան խորհուրդը՝ Ս. Հաղորդությունը պատրաստվում է օծված քարի վրա:

Խաչվառները, սրբապատկերները կզարդարեն առաջնորդանիստ Ս. Սարգիս, Զորավոր Ս. Աստվածածին, Քանաքեռի Ս. Հակոբ, Ներքին Դվինի Ս. Հակոբ, Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցիները, իսկ օծված վեմ քարերը Զորավոր Ս. Աստվածածին ու Ներքին Դվինի Ս. Հակոբ եկեղեցիների հոգևորականները կգործածեն դեպի խոնարհված եկեղեցիներ կատարվող ուխտագնացությունների ժամանակ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

_ANA3060 _ANA3001 _ANA2996 ANA_2987 _ANA3015 ]]>
http://news.armaviritem.am/?feed=rss2&p=1256 0