Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք

Dec 24, 2016 | Թողնել մեկնաբանություն

Դեկտեմբերի 23-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, տեղի ունեցավ Արմավիրի կայազորի ավագ գներեց Տեր Արիս քահանա  Խաչատրյանի կազմակերպած «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին Արմավիրի զինվորական կայազորի  հրամանատարական կազմը, բարձրաստիճաան զիվորակններ, զինվորներ, հոգևորականներ, ուսանողներ, աշակերտներ և հյուրեր:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո գերաշնորհ Տեր Սիոն եպս. Ադամյանը հանդես եկավ օրհնության խոսքով` անդրադառնալով Հայոց բանակի և Մայր Եկեղեցու դարերի խորքից եկած` հայրենիքը շենացնելու միասնական ջանքերին: Միջոցառումը նպատակ էր հետապնդում ամրապնդել այն գաղափարը, որ հայրենիքը բացարձակ արժեք է բոլորիս համար: Արմավիրի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու «Նարեկ» երգչախումբը կատարեց ՀՀ օրհներգը, «Իմ Հայսատան» և «Ես իմ անուշ Հայաստանի» երգերը: Երգով հանդես եկան Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի լեյտենանտ` Հրանուշ Խաչատրյանը և շարքային զինծառայող Արման Հակոբյանը:  «Մեր գալիքի երաշխիքը» զեկույցով հանդես եկավ  նույն զորամասի կապիտան ` Արման Նիկողոսյանը:

Բանախոսությամբ հանդես եկավ Արմավիրի կայազորի ավագ գներեց Տեր Արիս քահանա  Խաչատրյանը, նշելով, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի ապրի այն գիտակցությամբ, որ ինքը մասնիկն է հայրենիքի:

«Հայրենիքի ազատությունը պաշտպանելուն նվիրված զինվորը միշտ անպարտելի է: «Վասն հավատո» և «Վասն հայրենյաց» սկզբունքները պետք է գործեն միաժամանակ: Երբ կորցրել ենք պետականությունը, հավատը մեզ օգնել է վերագտնել կորցրածը: Բայց երբ կորցրել ենք հավատը, կորցրել ենք ամեն ինչ: Հավատքի շնորհիվ է, որ հայրենիքի խաղաղության ու ժողովրդի պայծառ ապագայի հույսով ծնունդ առավ Հայոց ազգային բանակը և անկախացած մեր հայրենի հողի վրա, դարեր հետո, ծածանվեց Հայոց եռագույնը: Անկախության տարիներից ի վեր հայը պայքարեց, ստեղծեց հզոր բանակ, և որ ամենակարևորն է,  հավատքի ու գաղափարի հերոս զինվոր: Այսօր մեր հպարտությունն է, որ հերոսությունը հայ զինվորի արյան և գիտակցության մեջ է, զինվոր, որ կարող է նայել մահվան աչքերին և վայրկյան իսկ չերկմտել:  Եվ դրա խոսուն վկան է հանդիսանում ապրիլյան պատերազմի մեր հերոս քաջամարտիկները:

Հարկ է ամեն մեկս մեզ զինվոր համարենք այս սուրբ հողի վրա և գիտակցենք, որ  այն Աստված է մեզ ի պահ տվել: Մեզանից յուրքանչյուրը, ինպես ասել է Անդրանիկ Օզանյանը. «Գլուխը բարձին դնելուց առաջ պիտի մտածի, թե ինչ է արել ոչ միյան ընտանիքի, այլև հայրենիքի համար»:

Մեր կամքով չէ, որ հայտնվել ենք պատերազմի ու խաղաղության այս խաչմերուկում, բայց անհանգիստ այս դարաշրջանում, հենց մենք ենք ընտրում ազատությունը, որովհետև քանի կանք ու ապրում ենք կենսատրոփ այս մոլորակում, պիտի մտածենք մեր ժողովրդի բարօրության մասին, մեր կյանքն անմնացորդ նվիրենք մեր հայրենիքին, իսկ կյանք նվիրելը չի նշանակում միայն պատրաստ լինել մեռնելու նրա համար: Պետք է հանուն հայրենիքի ապրել, ստեղծագործել ու արարել:

Ուստի այս ավանդները կյանքի կոչելու համար պետք է ունենանք ամուր հավատք, հզոր բանակ և պաշտպանված հայրենիք»:

Գնահատանքն ու խրախուսանքը միշտ էլ ավելի ոգևորող ու պարտավորեցնող է: Հավարտ միջոցառման, իրենք անձնուրաց ու ազգանվեր ծառայության, զորամասերում հոգևորականի քարոզչական աշխատանքին նպաստելու համար, թվով ութ սպաների, Տեր Արիսը փոխանցեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության գրերը:

Հանդիպումը ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով և երգչախմբի «Հայր մեր» կատարումով:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here