Օգնություն Ջանֆիդայի 50 կարիքավոր ընտանիքներին

Dec 31, 2016 | Թողնել մեկնաբանություն

Դեկտեմբերի 30-ին Ջանֆիդայի Սուրբ Կարապետ եկեղեցին մարդաշատ էր: Եկեղեցու բարերար Արթուր Կարապետյանի հովանավորությամբ և եկեղեցու հավատացյալների, երտասարդների աջակցությամբ գյուղի հիսուն` առավել կարիքավոր ընտանիքներին, Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ պատրաստվել էին մթերքներով լի, առաջին անրաժեշտության ծանրոցներ: Միասնաբար Տերունական աղոթքը ասելուց հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիս քահանա Խաչատրյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: Փոխանցեց նաև բարերար Արթուր Կարապետյանի շնորհավորանքները, որից հետո բաժանվեցին ծանրոցները: Պատրաստվել էին նաև նվերներ փոքրիկների համար: Ներկաները հայտնեցին իրենց խորին շնորհակալությունը:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here