Մկրտություն

Feb 21, 2017 | Թողնել մեկնաբանություն

Փետրվարի 19-ին Սբ Գր Նարեկացի եկեղեցում <Նարեկացի> երիտասարդաց միության նախաձեռնությամբ՝ Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանի գլխավորությամբ, կատարվեց Վանանդ գյուղի 2 անապահով ընտանիքի 10 երեխայի Մկրտության արարողություն: Առաջին ընտանիքի երեխաները 8-ն են, նրանց կնքահայրը եղավ Վանանդ գյուղի դպրոցի տնօրենը, իսկ 2-րդ ընտանիքի 2 երեխաների կնքահայրը դարձավ նույն դպրոցի փոխտնօրենը: Երեխաների ծնողները իմանալով այս մասին շատ ուրախացան, ինչպես նաև դպրոցի տնօրենը, ով հայրենասեր մարդ լինելով մշտապես աջակցում է նմանատիպ եկեղեցանվեր և հայրենանվեր գործերին: Ծնողները շատ ուրախ են, որ իրենք, այս սոցիալապես ծանր պահին, միայնակ չեն և զգում են եկեղեցու աջակցությունը:

Երիտասարդաց միությունը արդեն բազմաթիվ ընտանիքների տրամադրել և տրամադրում է օգնություն՝ սննդի և հագուստի տեսքով: Ինչպես նաև այցերի ժամանակ ծանոթանում են ընտանիքների հետ, նրանց ուղղորդում դեպի եկեղեցի և գրանցում այն անդամների տվյալները, ովքեր դեռ մկրտված չեն: Այս տարի մեկնարկ տրվեց արդեն այս ծրագրին, որով  Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանի գլխավորությամբ  կկատարվի անապահով ընտանիքների երեխաների մկրտության արարողություններ: Թող Աստված զորացնի նրանց իր շնորհներով և նրանք դառնան Աստծուն հաճելի և նվիրյալ զավակներ: Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու:

 

Նարեկացի երիտասարդաց միություն:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here