Մեկնարկեց պահոց ժամերգությունների շարքը…

Mar 01, 2017 | Թողնել մեկնաբանություն

Արմավիրի թեմում մի գեղեցիկ սովորություն է ձևավորվել: Ամեն տարի, պահքի շրջանում, թեմի հոգևոր դասը շրջում է թեմի գրեթե բոլոր եկեղեցիներով, և անցկացնում ժամերգություններ:
Այսօր, մարտի 1-ին, պահոց շրջանի առաջին չորեքշաբաբթի օրը, Արմավիրի թեմի ողջ հոգևորական դասը, թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանի նախագահությամբ, նախկին առաջնորդանիստ` Բամբակաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր:
Եկեղեցին բազմամարդ էր: Ներկա էին համայնքապետը և համայնքի բնակիչները:
Սրբազան Հայրը ողջունեց ներկաներին, բերելով իր օրհնությունը: ժամերգության ավարտին քարոզխոսությամբ հանդես եկավ Գայի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Գևորգ քհն. Կրտիկաշյանը.

«Մեծ ուրախություն է մեզ համար Պահքի շրջանում շրջել եկեղեցիներով, որտեղ իրապես կարիքը կա աղոթքի: Մեծ պահքը մի մեծ ճամփորդություն է քրիտոնեայի համար: Եղանակը վատն է, մառախուղ է և ցուրտ, բայց մեծ Պահքի Արևագալի ժամերգության շնորհիվ, ջերմությամբ է լցվել  այս 100-ամյա պատմություն ունեցող տաճարը: Ինչպես մեծ Գրիգոր Նարեկացի վարդապետն է ասում, թող չքանա մառախուղը, մեկնի մեգը ու վերանա չարիքը… Մեծ պահքը առիթ է Տիրոջ դռնից ներս մտնելու:  Ուստի մեծ պահքի ընթացքում լցվենք սիրով և աղոթենք, որ փորձությունից հեռու մնա մեր երկիրը հայոց… »

Ապա, միասնական աղթոք բարձրացրեցին առ Աստված և Հայր մեր աղոթքով ավարտեցին ժամերգությունը:

Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը, ըստ որի Արմավիրի թեմի եկեղեցիներում կանցկացվեն ժամերգություններ:

Մարտի 1 – չորեքշաբթի, ժամը 09:30 Բամբակաշատի Սուրբ  Աստվածածին

Մարտի 3 – ուրբաթ, ժամը 17:00 Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցի

Մարտի 8 – չորեքշաբթի, ժամը 09:30 Մրգաշատի Սուրբ  Աստվածածին

Մարտի 10 – ուրբաթ, ժամը 17:00 Շահումյանի Սուրբ  Աստվածածին

Մարտի 15 – չորեքշաբթի, ժամը 09:30 Արշալույսի Ս.Աստվածածին

Մարտի 16  - հինգշաբթի, ժամը 17:00  Տանձուտի Սուրբ Սահակ

Մարտի 17 – ուրբաթ, ժամը 17:00 Ջանֆիդայի Սբ. Կարապետ

Մարտի 22 – չորեքշաբթի, ժամը 09:30 Արտիմետի Սուրբ Աստվածածին

Մարտի 24 – ուրբաթ, ժամը 17:00 Դալարիկի Սուրբ Վարդան

Մարտի 28 – երեքշաբթի, ժամը 17:00 Քարակերտի Սուրբ Գր. Նարեկացի կենտրոն

Մարտի 29 – չորեքշաբթի, ժամը 09:30 Դողսի Սուրբ  Ստեփաննոս

Մարտի 31 – ուրբաթ, ժամը 17:00 Նոր Կեսարիա Սուրբ  Բարսեղ Կեսարացի

Ապրիլի 5 – չորեքշաբթի, ժամը 09:30 Սարդարապատի Սուրբ Աստվածածին

Ապրիլի 7 - ուրբաթ, ժամը 17:00 Արգավանդի Սուրբ  Հովհաննես

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here