Ծաղկազարդը Արմավիրի թեմի եկեղեցիներում

Apr 10, 2017 | Թողնել մեկնաբանություն

Ծաղկազարդ. Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Եկեղեցական այս տոնը մեծ շուքով, խաչերթերով, միջոցառումներով նշվեց Արմավիրի թեմի բոլոր եկեղեցիներում: Առավոտյան, պատարագից հետո, կատարվեց ուռենու ճյուղերի օրհնության կարգ: Այս տոնը տարիներ առաջ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաեւ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Ուստի հավարտ Պատարագի եկեղեցիներում կատարվեց նաև մանուկների օրհնության կարգ:

Օրը մեծ շուքով նշվեց նաև Աղավնատան Սբ. Աննա եկեղեցում։ Երեխաները, Աստծո օրհնությունը ստանալուց հետո, ստացան փոքրիկ նվերներ՝ գրպանի աղոթագրքեր։ “Սբ. Աննա երիտմիությունը” եկեղեցու բակում կազմակերպել էր նաև տոնական հյուրասիրություն։ Այդ ընթացքում Աղավնատան մշակույթի տան փոքրիկ նկարիչները եկեղեցու բակում կազմակերպել էին նկարների բացօթյա ցուցահանդես՝ նկարները նկարելով հենց այնտեղ։ Ծաղկազարդի տոնի հետ կապված շատ ծեսեր այսօր, ճիշտ է, մոռացվել են, բայց իրականում այստեղ կարևորը կրկին հավատն է։ Մարդիկ հեռացան եկեղեցուց՝ իրենց հետ տանելով օրհնված ճյուղերը և հավատալով, որ դրանք օրհնություն են բերելու նաև իրենց օջախներին։ Եւ, այո, ինչպես նշում է Գ. Տաթևացին. «Ուռենու ճյուղերը ծլարձակում են ամենուր, ինչպես Քրիստոսի սերը»:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here