«Համբարձում»

May 25, 2017 | Թողնել մեկնաբանություն

 

Համբարձման տոնը մեր եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ օրը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության:

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ կամ «ջանգյուլում անուններով» այս տարի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Մայիսի 25-ին էր, Արմավիրի թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում օրվա խորհրդավոր Սուրբ պատարագից հետո հավատացյալները, հոգևոր հայրերը,  բոլոր ներկա հյուրերը  ունկընդրեցին Արմավիր քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի <<Սուբ Մարիամ Աստվածածին>> կիրակնօրյա վարժարանի սանեըի` դասղեկ և հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Ալետա Հակոբյանի կողմից պատրաստված ներկայացումը:

Տոնական ներկայացումը զուգորդված էր ժողովրդական երգերով, պարերով, վիճակահանությամբ, բարեմաղթանքներով:

 

 

 

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here