Շրջանավարտների օրհնություն

May 26, 2017 | Թողնել մեկնաբանություն

Այսօր առավոտյան Արմավիր քաղաքի Ռ. Եղոյանի անվան թիվ 1ավագ դպրոցի շրջանավարտները իրենց <<Վերջին Զանգ>> տոնական միջոցառման մեկնարկը ազդարարեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց: Թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի նախագահությամբ, եկեղեցու հոգևորականները կատարեցին շրջանավարտների օրհնության կարգ: Միասնական տերունական աղոթքից հետո շրջանավարտներին և ներկաներին Սրբազան հայրն իր ջերմ շնորհավորանքները և բարեմաղթությունը հղեց: Մեջբերեց և մեկնեց Աստվածաշնչային առակներից << Սրեմնացանի առակը>>: Սրբազան Հայրը հորդորեց լցվել պատասխանատվության մեծ զգացումով դեպի Հայրենիքը և Մայր եկեղեցին ու իսկական քրիստոնյային վայել արժանիքներով մայր հողի պարարտ հողում աճել և ծավալել բեղմնավոր գործունեություն` հանուն մեր երկրի վաղվա օրվա:


 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here