Հանրակրթական դպրոցների ՀԵՊ ուսուցիչների սեմինար

Nov 11, 2011 | Թողնել մեկնաբանություն

Ս/թ նոյեմբերի 11-ին Արմավիրի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների Հայ եկեղեցու պատմության ուսուցիչների համար առաջնորդարանում կազմակերպվել էր սեմինար, որը այսուհետ տեղի կունենա յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Սեմինարին մասնակցեցին մոտ 60 ուսուցիչներ:  Մինչ սեմինարին իր դասախոսությամբ ելույթ  կունենար Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, առաջնորդարանի ՔԴԿ պատասխանատու Ռուզաննա Հարությունյանը շնորհավորեց Ամենայն Հայոց  Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում  2004թ-ից <Լավագույն ուսուցիչ> ամենամյա մրցույթին Արմավիրի թեմից մրցանակյին տեղեր գրաված ուսուցիչներին:

Նշենք, որ մրցույթն անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Մրցույթին մասնակցում են ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚, ՙՀայոց պատմություն՚, ՙՀայոց լեզու և գրականություն՚ ՙԲնագիտություն՚ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:

Հաջորդ հանդիպումը տիար Արշավիր Գաբուջյանի հետ տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 2-ին:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here