Հունիսի 21-ին Գայի Սուրբ Նշան կրթամշակութային կենտրոնի 50 սաները Տեր Գևորգ քահանա Կրտիկաշյանի հովվությամբ ուխտագնացությամբ այցելեցին Տավուշի թեմի Հաղարծնի վանք: Միասնական աղոթքից ու խոկումից հետո երեխաները ունեցան նկարչական դաս ու ժամանց բնության գրկում:
Ուխտագնացությունը ուսումական տարեվերջյան ամփոփ ծրագրերի շրջանակում էր: Երեխաները հաղորդակից դարձան պատմամշակութային արժեքներին, հարստացրեցին քրիստոնեական գիտելիքները: Եկեղեցիներ այցելությունից հետո երեխաները իրենց հանգիստը անցկացրեցին Սևանա լճի ափին: