Դողսի Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգակատան զանգի, գմբեթի և զանգակատան խաչերի օծումը

Aug 28, 2017 | Թողնել մեկնաբանություն

 

Ս/թ օգոստոսի 26-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվեց  Դողսի Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգակատան  զանգի, գմբեթի և զանգակատան խաչերի օծումը :

Դողս գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում Սիմեոն Երևանցի Կաթողիկոսի օրոք: Մինչև 2014թվականը եկեղեցին գտնվում էր անմխիթար վիճակում:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին վերականգնվել է ու բարեկարգվել է ծնունդով Դողսեցի Եղիշե Համբարձումյանի միջոցներով։ Երեսապատվել է, կառուցվել է տանիքը, վերանորոգվել է եկեղեցու  բակը ։2015 թվականին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը:

Ինչպես յուրաքանչյուր քրիստոնյայի այնպես էլ Դողս համայնքի բնակիչների հոգում եկեղեցում հնչող զանգերի ղողանջները արթուն կպահեն  երկնային խորհուրդները, զգաստացնելով նրանց, կտրելով առօրեական հոգսերից:

Որքան էլ, որ մոտ է այս համայնքը Սուրբ Էջմիածնին, սակայն բնակիչները ունեին իրենց համայնքի զորավոր եկեղեցու կարիքը, ունեին Սուրբ Ստեփանոս նախավկայի անունը կրող  եկեղեցու կամարներից ներս աղոթք բարձրացնելու մեծագույն ցանկությունը:  Աստծո կամքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ ավագ քահանա Ալոյան իր հավատավոր հոտի մասնակցությամբ մատուցում է Սուրբ և անմահ պատարագներ, կատարում եկեղեցական ծեսեր, որի համար էլ Սրբազան հայրը իր շնորհակալությունն ու օրհնությունը հայտնեց բարերար Եղիշե Համբարձումյանին:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here