Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցու վերօծման 10 ամյակը

Oct 02, 2017 | Թողնել մեկնաբանություն

Յուրաքանչյուր  տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը` այս տարի սեպտեմբերի 30-ին Ս. Գևորգ անունը կրող բոլոր եկեղեցիներում տոնական պատարգ է մատուցվում: Այդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գևորգ զորավարի տոնը: Սուրբ Գևորգի մասին ավանդությունը պատմում է, թե նա մի վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկա, որն իբրև կերակուր հանձնված էր նրան: Այս ավանդությունը խորհրդանշում է սուրբ զորավարի արիասիրտ պատերազմը և հաղթանակը սատանայի նկատմամբ: Բացի այդ՝ Դիոկղետիանոսին նույնպես անդնդային վիշապ էին կոչում, որին հաղթեց Ս. Գևորգն իր անկոտրում հավատով: Ս. Գեւորգ զորավարը խորհրդանիշ է չարի դեմ քրիստոնեության պայքարի եւ հաղթանակի՝ ոչ միայն մարտիրոսությամբ, այլեւ առաքինություններով ու սրբությամբ:

Սրբի անունը կրող Արմավիրի թեմի Այգեշատ գյուղի եկեղեցու վերաօծման 10 ամյակի առիթով եկեղեցում էին շատ հյուրեր: Թեմի առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանի մասնակցությամբ օրվա առիթով տոնական պատարագ մատուցեց  Բամբակաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Միրզախանյանը: Ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու բարերար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանը, գյուղի կիրակնօրյա վարժարանի բարերար պարոն Ռեյ Ռիդրը, Արմավիր քաղաքի հայկական զորամասի հգևոր պատասխանատու Տեր Արիս քահանա Խաչատրյանի ղեկավարությամբ զորամասի զինվորներ,  հավատացյալներ:

Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, դպրոցի հայ եկեղեցու պատմության և կիրակնօրյա վարժարանի  ուսուցչուհի Վարդուհի Պողոսյանի հետ համագործակցությամբ կազմակերպել էին տոնական համերգ միջոցառում: Միջոցառումը լի էր հաղթական և հուզական պահերով, քանի որ ներկա էր քառօրյա պատերազմին մասնակցած` ցավոք սրտի այժմ հաշմանդամի կարգավիճակ ստացած Այգեշատ գյուղի բնակիչ Ռոլանդ Սահակյանը, ով բոլորի կողմից արժանացավ քաջալերող խոսքերի և ջերմ շնորհակալությունների, իսկ եկեղեցու բարերարի կողմից հատուկ դրամական աջակցության: Դրամական աջակցություն բարերարի կողմից տրվեց նաև ներկա ծառայող 30 զինվորներին, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ  տղաներ էրին: Տոնական օրվա առիթով բարերարի կողմից կազմակերպվել էր  հյուրասիրություն, որի ընթացքում բաժանվեց  մատաղ:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here