price of avapro 300 mg buy metformin 1000 mg online anafranil 25 mg for sale how to buy clomid for pct cost for crestor 10 mg

Ակնալիճ համայնքում կատարվեց եկեղեցու հիմնարկեք

May 07, 2016 | Թողնել մեկնաբանություն

2016 Մայիսի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ կատարվեց Ակնալիճ համայնքի նորակառույց եկեղեցու հիմնարկեքը:

Սիոն Սրբազանի հանդիսապետությամբ Արմավիրի թեմի հոգևոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացին, և ապա, սրբալույս մյուռոնով թեմակալ առաջնորդը օծեց տասներկու առաքյալների ու չորս ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նորակառույց եկեղեցու հիմքերում:

«Հայ ժողովուրդը ապրող ժողովուրդ է, նույնիսկ պատերազմական պայթյունավտանգ ժամանակաշրջանում կառուցում է եկեղեցի: Այս օրերին մենք տեսնում ենք, որ ցանկացած իրավիճակում  մեր հույսը մեր ժողովուրդն է, մեր հավատքն է, մեր եկեղեցին է: Արդեն դարեր շարունակ ապացուցվել է, որ Հայ առաքելական եկեղեցին անխախտ եկեղեցի է և մեր եկեղեցու հիմքերի շաղախը ամուր է՝ ամուր է մեր հավատքով»,-նշեց Սրբազան հայրը և ավելացրեց, որ այս համայնքը կդառնա զորեղ, կունենա շատ զարթոնքներ, քանի որ սկսել է սուրբ գործ՝ հենվելով միայն իր վրա: Եկեղեցի են կառուցում  ավանդական եղանակով, իրենք են միավորվել և իրենց ուժերի ներածի չափով, համայնքապետի հորդորներով կառուցում են իրենց աղոթքի տունը: Այս  սուրբ գործին, իրենց բարոյական և նյութական աջակցությունն են բերել գյուղի ահել և ջահել, ծեր և պատանի, նույնիսկ գյուղաբնակ եզդիները՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ տարբեր ազգերի ժողովուրդներ ապրում են Հայսատանում ներդաշնակ, հանգիստ ու ապահով:

Սրբազան Հայրը շնորհավորեց բոլոր 16 խաչքավորներին,  հորդորեց լինել, հետևողական իրենց ստանձնած գործին,  որպեսզի հնարվորինս արագ վերխոյացած բազիլիկ եկեղեցում մատուցվի` անդրանիկ Սուրբ և անմահ  պատարագը:

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնանը, համայնքային իշխաննությունների ներկայացուցիչներ, համայնքի հավատավոր ժողովուրդը:

 

Enter Analytics/Stat Tracking Code Here