Գայ գյուղի Սուրբ Նշան եկեղեցին և կից կրթական կենտրոնի ծավալած գործունեությունը

Jan 18, 2018 | Թողնել մեկնաբանություն

Գայ գյուղը, նախկինում` Խաթունարխ,  հիմնվել է 1828 թ.-ին: Բնակիչները գաղթել են Խոյի Սալմաստ գավառից: Նոր հիմնված գյուղում հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է եղել: Քանի որ բնակիչները հավատավոր ժողովուրդ են եղել, անհրաժեշտություն են ունեցել եկեղեցի կառուցել:

1829-ական թվականներին կառուցվել է հողաշեն եկեղեցին: 1894թ-ին կառուցվել է քարաշեն Սբ. Նշան եկեղեցին: Այն դարձել է ուխտատեղի նաև հարևան` Ակնաշեն, Հայկաշեն, Ջրառատ, Արաքս, Մեծամոր և այլ գյուղերի համար:

2007թվականին եկեղեցու տանիքն ու հիմնապատերը ամբողջությամբ վերանորոգվել է Կանադայի Թեմի  SIMA  կազմակերպության միջոցներով`  կանադահայ երիտասարդների անմիջական մասնակցությամբ:

2002 թվականից Եկեղեցուն կից  գործում է ,,ՍՈՒՐԲ ՆՇԱՆ,, կրթամշակութային կենտրոնը:

Կենտրոնի հիմք են հանդիսացել 2000թ-ին եկեղեցուց ներս գործող կիրակնօրյա դպրոցի երեխաները և նրանց ծնողները:

Սբ. Նշան եկեղեցու հովիվ Տեր Գևորգ քահանան և հավատավոր նվիրյալ ուսուցիչը սկսեցին անցկացնել Հայ եկեղեցու պատմության, կրոնական դասընթացներ, զուգահեռաբար բեմադրվում էին դաստիարակչական բնույթի թատերական ներկայացումներ: Սկզբում հոգևոր դասընթացներին հաճախող երեխաները 50 էին Ակնաշենից և Գայից: Հետագայում երեխաների թիվը ավելացավ, հասնելով 70-ի:

2002 թ.-ից ի վեր Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ  Սբ. Նշան հոգևոր կրթամշակութային կենտրոնի գործունեությունը շարունակվում և զարգանում է:

2002-2016 թթ-ին Կենտրոնը կազմակերպել և իրականացրել է նկարչության, ասեղնագործության, գորգագործության, թատերական, երգեցողության, 1-ին բժշկական օգնության, համակարգչային գրագիտության, դեկորատիվ կիրառական արվեստի, խեցեգործության դասընթացներ: Ուսուցման ընթացքը պարուրված է եղել հոգևոր զրույցներով, դաստիարակչական քարոզներով, ուխտագնացություններով, հոգևոր և մշակութային միջոցառումներով:

Գայի հոգևոր, կրթամշակութային կենտրոնը իր համար առաջնային է համարում կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում:

2002-2017 թվականներին կենտրոնի գործունեությունը ընթացել է 54քառ.մետր տնակում:

2017թ. ավարտվել է 100քառ.մ կենտրոնի քարե շինության ներքին և արտաքին աշխատանքները` բարերարությամբ ԱԺ Պատգամավոր` Սեյրան Սարոյանի և Ամերիկահայ բարերար Մարո Սեմերջյան ընտանիքի աջակցությամբ: Նորակառույց կենտրոնը ծառայում է կրթական գործունեությանը:

Ներկայումս ունեն  20 եկեղեցասեր երիտասարդներ, որոնք հաճախում են եկեղեցի և կամավոր սկզբունքով ընգրկված են կենտրոնի, եկեղեցու ծխական կյանքում, ակտիվ մասնակցում են եկեղեցական միջոցառումներին, ազգային և հայրենասիրական տոներին. երիտասարդների  միությունը օգնում և նպաստում է եկեղեցուն կից  գործող ,,Սբ. Նշան,, կրթամշակութային կենտրոնի գործունեությանն ու աշխատանքին` կամավորները օգնում են խմբակների աշխատանքում, կազմակերպում են հանգանակություն տարբեր միջոցառումների առթիվ, հանգանակությունները օգնում են կազմակերպելու ուխտագնացություններ, օգնելու կարիքավորներին, եկեղեցուն անհրաժեշտ աշխատանքներին, երիտասարդաց միության երաժշտասեր անդամները օժանդակում են կիրակնօյա պատարագների երգեցողությանն ու համերգային գործունեությանը, երիտասարդները կազմակերպում են տարբեր հոգևոր  և դաստիրակչական թեմաներով զրույցներ, քննարկում հոգևոր հովվի հետ, տաղավար տոներին  եկեղեցու հավատավոր անդամների համար կազմակերպում են սիրո ճաշ և օգնում հյուրասիրությանը:

Իհարկե այս  ամենն իրականացվում է Սուրբ Նշան եկեղեցու արժանապատիվ քահանա Տեր Գևորգ Կրտիկաշյանի և երեցկին Հասմիկ Մխիթարյանի սիրո, նվիրվածության, կազմակերպվածության  ու ջանասիրության շնորհիվ:

Enter Analytics/Stat Tracking Code Here