how much does premarin cream cost cost of bupropion sr without insurance where to buy clomid in the philippines how safe is it to buy cialis online what price viagra at boots

Սուրբ Ծննդյան տոնակատարություններ կազմակերպված Քարակերտի Սբ. Գր. Նարեկացի կրթական կենտրոնի կողմից

Jan 24, 2018 | Թողնել մեկնաբանություն

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշվեց Արմավիրի թեմի Քարակերտրի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում, կենտրոնի տնօրեն Աննա Ղուկասյանի նախաձեռնությամբ և երիտասրդաց միության աջակցությամբ:

Կենտրունում կատարվեց նաև Ջրօրհնեգ, որը խորհրդանշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Հիսուս  Քրիստոսի  մկրտությունը  օրինակ  տվեց  և  սրբագործեց  այն  ջուրը, որով պետք է մկրտվեր մարդկությունը:

Աղոթքների  և  շարակաների  երգեցողությամբ  Տեր  Տաճատ  քահանա Ինջիղուլյանի   օրհնությամբ և Գևորգ սրկ. Քեսաբլյանի  աջակցությամբ  օրհնվեց  ջուրը  ավետարանով, տերունական  խաչով  և Սրբագործվեց Սուրբ մյուռոնով:

Ի  հիշատակ  Քրիստոսի  ջուրը  մտնելուն, խաչը  իջեցվեց  ջուրը: Այս  տարի  կոնտրոնում կատարվող  Ջրօրհնեգի  արարողության  Խաչքավոր  դարձավ  Քարակերտ  համայնքի բնակիչ  Գրիգոր  Մկրտչյանը,  ում երեխան կենտրոնի  նախակրթարան   հաճախող սաներից է: Թող  Աստված  ուժ,  կարողություն  և  եռանդ  պարգևի, որպեսզի   պատվով ու սրբությամբ կատարի  իր  առաքելությունը:  Ջուրն  օրհնելու  եկեղեցական  ծիսակարգից  հետո,  երիտասարդաց  միության  աջակցությամբ  բաժանվեց  հավատավոր  ժողովրդին  Ջրօրհնեգից  հետո  Քարակերտ  համայնքում  կատարվեց  նաև  Տնօրհնեգի կարգ: Տհօրհնեգի արարողությունը  գալիս  է  դեռևս  առաքելական  ժամանակներից, երբ  առաքյալները Քրիստոսի  Համբարձումից  հետո  շրջում  էին  տները՝ բոլորին  տալով  Քրիստոսի  Ծննդյան  ու Հարության ավետիսները: Նույն  կերպ  և  առաքյալների  հետևորդները՝  քահանաները տարվա  մեջ  երկու   անգամ  այցելում   են   հավատացյալների  տները  և օրհնում  նրանց բնակարանները ու ընտանիքի անդամներին: Քահանայի այցելության իմաստն օրհնությունից առավել  Քրիստոսի   Ծննդյան  ավետիսը  ընտանիքում  սփռելն է:

Տեր  Տաճատ քհն. Ինջիղուլյանը  յուրաքանչյուր  ընտանիքում  օրհնեց  ջուրը(մկրտության խորհրդանիշ), աղն ու հացը (խաղաղության, առատության, բարեպաշտության  խորհրդանիշ) և  հավելում  էր ընտանիքի  անդամներին  ասելով. <<Ինչպես  Քրիստոսը  աշխարհ  գալով  օրհնեց   ջուրը, երկիրը և նրա պտուղները>>: Քահանան  օրհնված  ջուրը  խաչաձև  ցողեց  տան պատերին  և խնկարկեց  տունը: Այնուհետև  օրհնեց  տան  անդամներին՝ Աստծուց   նրանց   համար պահպանություն  հայցելով: Որպես  օրհնության  նշանակ  քահանան  սեղանին թողեց տերունական  պատկերով  նշխար՝ իբրև  տան  առատություն, բերրիություն  և  հաջողություն:

 

 

Enter Analytics/Stat Tracking Code Here