how much did it cost to develop lipitor price of viagra tablet in pakistan viagra to buy in ireland where can i purchase levitra online cost of carafate without insurance

2011 թվականի աշնանային զորակոչը մեկնարկված է

Nov 17, 2011 | Թողնել մեկնաբանություն

Ս/թ նոյեմբերի 16-ին Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկվեց աշնանային զորակոչը: Արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, վերջին տարիներին, աշնանային և գարնանային զորակոչի մեկնարկը տրվում է Սարդարապատի հուշահամալիրից: Հուշահամալիրի ոգեկոչող տրամադրությունը հայ նորակոչիկներին մի յուրահատուկ տրամադրություն է փոխանցում` դեպի  հայրենիքի պարտքը կատարելու ազնիվ գործին:

Պարտադիր զիnվորական ծառայության մեկնող զորակոչիկները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ, առաջնորդությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և թեմի երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տ. Մաշտոց քհն. Ստեփանյանի, նախ ծաղիկներ դրեցին հանուն հայրենիքի ազատության և անկախության մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև Տ. Մաշտոց քհն. Ստեփանյանը իր օրհնության և բարեմաղթանքի խոսքերը հղեց նրանց` հորդորելով լինել քաջ, ազնիվ, մեծահոգի և ամենակարևորը ծառայել իսկական քրիստոնյային վայել: Նորակոչիկներին ողջունեց  և նրանց մայրերին համբերություն  մաղթեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և նվիրեց ծառայության համար անհրաժեշտ պարագաներ:

 

Enter Analytics/Stat Tracking Code Here