Խաղ մրցույթ թեմի կիրակնօրյա վարժարանների սաների միջև

Feb 09, 2018 | Թողնել մեկնաբանություն

Թեմի Առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ թեմի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Հարությունյանի նախաձեռնությամբ  կիրակնօրյա վարժա-           րանների սաների հոգևոր գիտելիքների պաշարը ստուգելու ակնկալիքով  առաջնորդարանում անցկացվում են խաղ մրցույթներ:

Հունվարի 30-ին խաղ մրցույթը տեղի ունեցավ չորս կիրակնօրյա դպրոցի սաների միջև` թիվ  9 հիմն. դպ. Գր. Լուսավորիչ, թիվ 8 հիմն. դպ. Գր. Նարեկացի, Մայիսյան գյուղի Սբ. Աստվածածին, Դալարիկի Սբ. Վարդան:

Փետրվարի 9-ին  երկրորդ մրցույթը կայացավ` թիվ 6 հիմնակ դպ. Սբ. Աստվածածին, թիվ 10հիմն դպ. Սբ. Աստվածածին, Այգեշատի Սբ. Գևորգ և Մյասնիկյանի Սբ. Գայանե կիրակնօրյա վարժարանների սաների միջև:

Հարցերը, որոնց պետք է պատասխանեն թիմերը ընտրվել են Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի կողմից հրատարակված 100  ՔԱՅԼ հարցարան գրքույկից : Մրցույթը ավելի շատ երեխաների քրիստոնեական գիտելիքների ստուգում է, որը պետք է արժանանա գնահատականի, նշենք որ յուրաքանչյուր օրվա մրցույթը թեժ է և ողջունելի է, որ ցանկացած հարցի տրվում է պատասխան, նաև ժուրիի անդամ հոգևոր հայրերի կողմից են լինում լրացուցիչ հարցեր` ավելի բարձր միավորների համար:

Կիրակնօրյա վարժարանները շուրջ 10 տարի է հովանավորում են թեմի սիրելի բարեկամ դարձած ամերիկացի բարեր

ար Ռեյ Ռիդրի կողմից, ով ապրում է Հայաստանում և սիրով մասնակցում է կիրակնօրյա վարժարանների բոլոր միջոցառումներին, մշտապես ներկա լինում դասերին, ինչպես նաև սիրով մասնակցում  ընթացիկ և տարեկան ուխտագնացություններին ու ցուցաբերում  իր աջակցությունը:

Նրա հովանավորությամբ այժմ թեմում գործում են 14 կիրակնօրյա վարժարաններ,  միայն Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կիրակնօրյա վարժարանն ու Լուսագյուղի վարժարաններն են գործում առաջնորդարանի հովանավորությամբ:

Յուրաքանչյուր օրվա մրցույթ ավարտվում է բարձր միավորներով, թիմերը միմյանց զիջում են քիչ առավելությամբ, կարևորը օրը լցվում է լավ տրամադրությամբ, երեխաների ակտիվ մասնա

կցությամբ, ինչպես նաև նրանք գնում են հարստացած հոգևոր գիտելիքներով: Այս միջոցառումը կարևոր մի ստուգարք է, որը շարունակական բնույթ է կրում, քանի որ այն տեսանելի է դարձնում երեխաների գիտելիքները և ապացուցում, որ մեր մատաղ սերունդը գիտի իր ով լինելը և գնահատում ու կարևորում է քրիստոնեական գիտելիքների ձեռք բերումը:

Յուրաքանչյուր մրցույթի ավարտին երեխաներին հանձնվում են  նվերներ` տրամադրված ԱՍ հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ավետիսյանի կողմից:

Հաջորդ երկու մրցույթներին կմասնակցեն նաև Լեռնագոգի, Լուկաշինի, Արաքսի, Մրգաշատի, Արգավանդի, Նոր Արմավիրի և  կիրակնօրյա վարժարանների և Մեծամորի Սբ. Ղազար եկեղեցուն կից <<Ընտանիք և համայնք>> ՀԿ սաների միջև:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here