where to buy cytotec in kenya where to buy kamagra in kuala lumpur how much does decadron cost where to buy clomid or serophene how much does voltaren gel cost

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ պատասխանատուների հանդիպում-սեմինարը հայ եկեղեցու պատմության ուսուցիչների հետ

Feb 23, 2018 | Թողնել մեկնաբանություն

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան շուրջ 16 տարի է հաստատվելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ վարչապետի կողմից,  որպես պարտադիր առարկա դասավանդվում է 5-11-րդ դասարաններում: Այն  ունի բավականին  պատմություն, ամրապնդել ու հաստատել է իր տեղն ու նշանակությունը մեր մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության հարցում:

Այն իրոք սիրվել է աշակերտների կողմից և բավականաչափ հարստացրել նրանց եկեղեցական գիտելիքները: Մեր ազգն ու եկեղեցին ժամանակին ծանր հարվածների տակ մնալու արդյունքում սերունդներ են մնացել անտեղյակ ու այժմ էլ հեշտությամբ ներքաշվում են տարբեր աղանդավորական շարժումների գործունեությանը:

Սակայն ներկայիս մատաղ սերունդը իր ով լինելը, իր եկեղեցու դերի ու նշանակության կարևորության մասին հնարավորություն ունի իմանալ դպրոցից ու կարևոր է, որ այդ գիտելիքները փոխանցեն ուսուցիչներ՝  լցված հավատարմությամբ ու սիրով՝ հանդեպ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի,տարածաշրջանային

պատասխանատուների կազմակերպած հանդիպում-սեմինարները շատ օգտաշատ են ուսուցիչների համար: Նրանք նույնպես այն սերնդից են, որ շատ բացեր ունեն այս ոլորտում: Նրանց իմացության պաշարը նմանատիպ հանդիպումների շրջանակներում պետք է հարստացվեն և փորձել ամեն առիթ օգտագործել ավելի սերտ կապ հաստատելով՝ աշակերտ- ուսուցիչ- եկեղեցի- հոգևորական հարաբերությունների միջև:

Թեմի առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանը ուրախությամբ հայտնեց, որ Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը հանձինս Վարդան Սրբազանի մեծ ուշադրության կենտրոնում է պահում առարկայի դասավանդումը և ուսուցիչների դերակատարմանը: Սրբազան հայրը նշեց, որ  վստահ է հավաքված  ուսուցիչները մեր եկեղեցու զինակիցներն են ու Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքից օգտվելով շարունակ պետք է կրթեն հավատավոր սերունդ:

Սեմինար-հանդիպման ավարտը տրվեց միասնական աղոթքով՝ Արմավիրի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում և պահոց շրջանի խաղաղական ժամերգության մասնակցությամբ:


 

Enter Analytics/Stat Tracking Code Here