Կիրակնօրյա վարաժարանի սաների մկրտությունը

Nov 21, 2011 | Թողնել մեկնաբանություն

2006թ-ից մինչ օրս Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի օրհնությամբ և ամերիկացի բարերար Ռեյ Ռիդրի բարերարությամբ թեմում գործում են կիրակնօրյա վարժարաններ` Արմավիր քաղաքի թիվ 8 միջն դպրոցում, Լեռնագոգ, Մյասնիկյան, Արգավանդ  համայնքների դպրոցներում, իսկ 2008 թ-ից Այգեշատ և Մրգաշատ  համայնքների  միջն. Դպրոցներում: Թեմի մոտ 350 երեխաներ կիրակնօրյա վարժարաններում ստանում են կրոնի և հայ եկեղեցու պատմության մասին գիտելիքներ, սովորում են հոգևոր և ազգային երգ երաժշտություն, հաճախում են ասեղնագործության և նկարչության խմբակներ, ստանում համակարգչային գիտելիքներ:

Արմավիրի թեմի լավագույն բարեկամ դարցած Ռեյ Ռիդրի, առաջնորդարանի ՔԴԿ պատասխանատու Ռուզաննա Հարությունյանի  նախաձեռնությամբ և թեմի առաջնորդի օրհնությամբ ու հովանավորությամբ Այգեշատի Սբ. Գևորգ, Բամբակաշատի Սբ. Աստվածածին , Արգավանդի Սբ. Հովհաննես եկեղեցիներում մկրտվել են նշված կիրակնօրյա  վարժարաններում սովորող շուրջ 75  անձինք, որոնց  թվում եղել են կիրակնօրյա վարժարանների սաների ծնողներ:

Բարերար Ռիդրի գլխավոր նպատակներից է, որ ծրագրի շրջանակներում էլ ավելի շատ երեխաներ դաստիարակվեն քրիստոնեական ոգով, ստանան ճիշտ գիտելիքներ և մկրտվեն ու ապրեն հայ քրիստոնայային վայել:

2011թ. Նոյեմբերի 19-ին թեմի Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցում հերթական մկրտվողները  Մյասնիկյանի <<Սբ. Գայանե>> կիրակնօրյա վարժարանի 25 սաներն էին և 3 ծնող: Տ. Սարգիս քհն. Խլղաթյանի և Տ. Մաշտոց քհն. Ստեփանյանի խորհրդակատարությամբ կատարվեց մկրտությունը, որին վաղուց էին պատրաստվել երեխաները, նրանց ծնողները և կնքահայրերը: Նրանց հետ հաճախակի հանդիպումներ էին ունեցել քահանաները` բացատրել մկրտության խորհուրդը և կարևորությունը:  Մկրտվողներից մի քանիսի կնքահայրը սիրով դարձավ նաև Ռեյ Ռիդրը:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here