cost of plavix at walmart cheapest way to get finasteride liquid zantac where to buy buying viagra in chiang mai what is the cost of dramamine

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ Առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու

Mar 21, 2018 | Թողնել մեկնաբանություն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ

Առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու


Ծաղկազարդ

25 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն,  ավարտին կբաժանվեն ուռենու ճյուղեր:
2. Ժամը 11:00 – Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության արարողություն:

3.Ժամը 13:30-ին ցուցահանդես , գեղարվեստական միջոցառում.

Ցուցահանդես  թեմի  կիրկնօրյա սաների  ձեռագործ և փայտե  աշխատանքների.  Քաղաքի մշակույթի տան  և Արմավիրի արվեստի պետական քոլեջի և Արմավիրի արվեստի դպրոցի  սաների` պարային համարներ, երգեցողության անհատական կատարումներ, նկարների ցուցահանդես…
4.
Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության կկատարվի Դռնբացեքի կարգ:


 

Ավագ Երկուշաբթի
26 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

Ավագ Երեքշաբթի Հիշատակ տասը կույսերի

27 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Ժամերգության ընթացքում տասը աղջիկներ շապիկներ հագած և մոմեր բռնած կկանգնեն Ավետարանի առջև: Երբ Ավետարանը հասնի այն տեղին, որտեղ պատմվում է տասը կույսերի առակը, հինգ մոմեր, որ հիշատակում են հիմար կույսերին, կմարվեն:

Ավագ Չորեքշաբթի
28 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

 

Ավագ Հինգշաբթի
Հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Խորհրդավոր Ընթրիքի

29 մարտի, 2018թ.
1. Ժամը 09:30 – Ապաշխարողներին արձակելու կարգ:
2. Ժամը 11:00 – Ճաշու և Երեկոյան ժամերգություններ և Սուրբ Պատարագ:
3. Ժամը 16:00 – Ոտնլվայի կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից Իր տասներկու աշակերտների ոտքերի լվացման:
4. Ժամը 19:00 – Խավարման կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ մատնության և չարչարանքների:

Ավագ Ուրբաթ

Հիշատակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի չարչարանքների եվ խաչելության
30 մարտի, 2018թ.

1.Ժամը 12:00 – Խաչելության կարգ:
2. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության կկատարվի Թաղման կարգ: Այս արարողության ընթացքում մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական ծաղկահյուս գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Եկեղեցու շուրջը:

Ավագ Շաբաթ Ճրագալույց Սուրբ Զատկի

31 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 17:00 – Ճաշու ժամերգություն: Հավարտ ժամերգության կլինեն Սուրբգրային ընթերցվածքներ, որոնց կհաջորդի՝ 3.18:00 Ճրագալույցի Սուրբ Պատարագը:

Սուրբ Զատիկ

Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը
01 ապրիլի, 2018թ.

1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 11:00 – Սուրբ Պատարագ:
3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

 

Հիշատակ Մեռելոց
02
ապրիլի, 2018թ.

1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 10:30 – Սուրբ Պատարագ: Հավարտ սուրբ Պատարագի կկատարվի Հոգեհանգստյան արարողություն բոլոր ննջեցյալների համար:
3. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:

 

Enter Analytics/Stat Tracking Code Here