where to buy cheap accutane retail price of wellbutrin xl buy propranolol online in uk how to buy viagra with paypal how much do cialis tablets cost

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

May 14, 2018 | Թողնել մեկնաբանություն

Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ, «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի երկարամյա և կայուն համագործակցության, Թուֆենկյան հիմնադրամի/ Tufenkian Foundation/ աջակցությամբ Առաջնորդարանում բացվեց սոցիալ-կրթական կենտրոն, որտեղ  իրականացվում են մշակութային և սոցիալական աջակցության ծրագրեր:

Ս/թ մայիսի 11-ին տեղի ունեցավ կենտրոնի հանդիսավոր  բացումը, որը սկսվեց Սրբազան հոր, հյուրերի, կենտրոնի սաների միասնական  Տերունական աղոթքով: Այնուհետև Սրբազան Հայրը իր գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեց նման նախաձեռնության իրականացնողներին և աջակցողներին, քանի որ նման կենտրոնների գոյությունը շատ կարևոր է մեր քաղաքին և մեր երեխաներին: Սրբազան Հայրը  մասնավորապես իր  շնորհակալությունը հայտնեց «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի գործադիր տնօրեն տիկին Քնարիկ Գարանֆիլյանին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կամարներից ներս, կրթադաստիարակչական ծրագրերի արդյունավետ իրականացման, անձնվեր և բազմաբեղուն աշխատանքի համար և արժանացրեց <<Օրնհնության Գրի>>:

Այս պահին կենտրոնում գործում են երգ ու պարի, նկարչականի անվճար խմբակներ: Ընտանիքների և երեխաների հետ աշխատում է նաև սոցիալական աշխատողը:
Կենտրոնի կահավորմանը աջակցել է «Հայ դպրոց» հիմնադրամը:
Սա  Ընտանիք և Համայնք ՀԿ -ի թվով 4-րդ մասնաճյուղն է: Կազմակերպությունը Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքաներից բացի, սոցիալ-կրթական ծրագրեր է իրականացնում նաև Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում:

 

 

Enter Analytics/Stat Tracking Code Here