how to find viagra on craigslist where can i buy furosemide online uk cheapest price for advair diskus where to buy viagra in northern ireland how much does mircette cost

Արմավիրի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքի արարողությունը

Nov 12, 2018 | Թողնել մեկնաբանություն

2018թ. նոյեմբերի 10-ը առանձնահատուկ  և հիշարժան դարձավ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի բնակիչների համար: Տարածքի մի խումբ բնակիչների  նախաձեռնությամբ կառուցվող Սուրբ Սարգիս եկեղեցու հիմքերի օրհնությունը կատարվեց ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի և Արմավիրի Սուրբ Գր.Նարեկացի եկեղեցու հոգևոր հայրերի, որին ներկա էին մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և  հավատավորներ:

Ըստ Հայ Եկեղեցու հնավանդ ծիսակարգի` նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը 12 առաքյալների, 4 ավետ արանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո  Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը:

Սրբազան հայրը այս առիթով իր մեծագույն գնահատանքը հայտնեց գողտրիկ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը ցուցաբերած ժողովրդին, քանի որ այս դեպքը յուրահատուկ է, որ եկեղիցին կառուցվի թաղամասի ժողովրդի համատեղ ուժերով և ջանքերով: Ինչպես նաև  իր գոհունակությունը հայտնեց տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, որ ընդառաջ գնալով թաղամասի բնակիչներին հատկացրել են տարածքը և յուրաքանչյուր  հարցով էլ պատրաստակամ են օգնել:

Եկեղեցին կառուցվելու  է  նմանությամբ պատմական Սուրբ Կարմրավոր եկեղեցու: Այն կդառնա Արմավիր քաղաքի երկրորդ սրբատեղին, որտեղր յուրաքանչյուր ոք իր հավատքի լույսը վառ կպահի  ու կաղոթի ազգի ու եկեղեցու պայծառացման համար: Արարողության ավարտին ժողովրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում, հյուրասիրություն, բաժանվեց մատաղ:

Enter Analytics/Stat Tracking Code Here