where to buy real viagra in thailand contraceptive injection depo provera cost caverta 100 mg price india can i buy zithromax at walgreens where to buy viagra online in canada

Սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ

Dec 12, 2018 | Թողնել մեկնաբանություն

Ս/թ դեկտեմբեր 7-ին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արմավիրի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան արարողություն նվիրված 1988 թվականի երկրաշարժի ընթացքին տուժած անձանց հումանիտար օգնություն բերող զոհված սերբ օդաչուների հիշատակին, որոնք զոհվեցին Երևան-Արմավիր ավտոճանապարհի մոտ, Զվարթնոց օդանավակայանից ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա։ Արարողությանն իրենց աղոթքով մասնակցում էին նաև Արմավիրի զինվորական կայազորի քահանաներն ու սարկավագները: Օդանավի մետաղներից կառուցվել է հուշակոթող, որը նվիրված է սերբ օդաչուներ փոխգնդապետ` Պոեդրագ Մարինկովիչի, մայոր` Վլադիմիր Երչիչի, առաջին կարգի կապիտան Միլենա Սիմիչի, փոխգնդապետ` Միլան Միչիչի, առաջին կարգի մեխանիկ Բորիշ Մոսարովիչի և օդաչու Յոհան Զիսովի հիշատակին։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին և իրենց հարգանքի տուրքը էին մատուցում ինչպես Հայաստանյան բարձրաստիճան հյուրեր, զինվորականներ, պաշտոնյաներ այնպես էլ օտարերկրյա պատվիրակներ և զոհված օդաչուների հարազատները։ Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ «երախտապարտ լինելու զգացումը ամեն տարի այս օրը մեզ ի մի է համախմբում մեր հարգանքի տուրքը մատուցելու իրենց մարդասիրական օժանդակությունն ու առաքելությունը իրականացնող սերբ օդաչուների հիշատակին։ Մեք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը, շնորհակալական խոսքն ու աղոթքն ենք վեր առաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Ամենողորմ Տերն Իր լույս օթևաններին արժանացնի և նրանց արժանի դարձնի Իր կենարար ներկայության »։

Հիշատակն արդարոց,
Օրհնությամբ եղիցի։

Նյութը պատրաստեց՝
ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց`
Արժանապատիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը

 

 

Enter Analytics/Stat Tracking Code Here