can u buy voltaren over the counter how much does actonel cost can you buy zovirax over the counter in australia how to buy cialis in abu dhabi buy nexium 40 mg tablets

“Հին ու նոր Արտիմետ” գրքի շնորհանդեսը

Mar 11, 2019 | Թողնել մեկնաբանություն

Մարտի 7-ին տեղի ունեցավ  “Հին ու նոր Արտիմետ” գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակն է Արտիմետ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը:

Տ. Ներսես քահանա Ռուշանյանը գրքում ներկայացրել է իր հայրենի գյուղի և նախնիների պատմությունը, իսկ այդ ամենի մասին ավելի պատկերավոր տեղեկատվություն  ու փաստարկներ ունենալու և գրքում ներկայացնելու համար օգտվել է Ազգային արխիվից:

2015թ-ից  Տ. Ներսես քահանա Ռուշանյանը աշխատում էր գրքի վրա և վերջապես թղթին ունենալով անհրաժեշտ ու հետաքրքիր վավերագրերը տպագրեց գիրքը:

Գրքի առաջին մասում ներկայացված է գյուղի պատմությունը՝ միչև մեր օրերը, իսկ երկրորդ մասը վերաբերում է գյուղին ու գյուղացիներին:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Արտիմետի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ ներկա գտնվեցին և իրենց օրհնության և գնահատանքի խոսքերն ասացին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպս. Ադամյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, ով նույնպես ծնունդով Արտիմետցի է:

Իր հերթին էլ Տեր հայրը  շնորհակալություն հայտնեց Սրբազան հայրերին, Տ. Արիս արքեպս. Շիրվանյանին, Տեր Ռուբեն վրդ. Զարգարյանին, պարոն Սերգո Երիցյանին եւ բոլոր հյուրերին ու համագյուղացիներին, ովքեր չեն իրենց ներկայությամբ  արժևորեցին այդ օրը։

Enter Analytics/Stat Tracking Code Here