Դիրքը կայքում: Գլխավոր /
Արմավիրի թեմ, Եկեղեցական նորություններ /
Խաչքար-հուշարձան նվիրված ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Խաչքար-հուշարձան նվիրված ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Արմավիրի տարածաշրջանի Մրգաշատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, համագյուղացի գնդապետ Արտակ Թադևոսյանի կողմից տեղադրված խաչքար -հուշարձանը նվիրված էր <<Հայ Զինվորին>>: Այն օծվեց ս/թ ապրիլի 2-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպս. Ադամյանի ձեռամբ, մասնակցությամբ թեմի հոգևորականների:
Այսուհետ այն հավերժացնելու է բոլոր այն զինծառայողների հիշատակը, ովքեր առ հասարակ իրենց կյանքը նվիրել են հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Դառնալու է ուխտատեղի ու պահապան է լինելու այն զավակներին ովքեր կզորակոչվեն իրենց պարտքը կատարելու հանուն հայրենիքի:
Համյանքի դպոցականները, համայնքապետարանի հետ համատեղ հիշատակի միջոցառում էին կազմակերպել խաչքարի բացման առիթով:
Հայրենի´ք արդար,աստծո աղոթքով փառք հերոսներին,
Շատերի համար գարուն էր վերջին, կյանքը` հավերժին,
Ուր սերը, ինչպես անավարտ նոր երգ, լռեց շուրթերին,
Եվ լուսաբացները, ինչպես մայրամուտ մարեց աչքերին: