how much does lamisil cream cost how much does a bottle of nitroglycerin cost best site to order nolvadex houses for sale ardmore park artane how much does generic prilosec cost

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաների հետ

Jun 14, 2019 | Թողնել մեկնաբանություն

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ առաջնորդությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի եկած թեմի կիրակնօրյա դպրոցների շուրջ 240 սաների հետ:

Հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը` Սիոն Սրբազանը նշեց, որ Արմավիրի թեմի տարբեր շրջաններում գործող կիրակնօրյա վարժարանների սաները Մայր Աթոռ են այցելել՝ իրենց սերը, հարգանքն ու հավատարմությունը հայտնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի հանդեպ:

Այնուհետև նախաձեռնության առիթով իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մանուկներին, պատանիներին և ուսուցիչներին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը:

Նորին Սրբությունը կարևոր նկատեց թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների առաքելությունը, որի շնորհիվ հայորդիները հնարավորություն են ստանում ուսանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենսաբեր պատգամները, հաղորդ դառնալու Հայոց Եկեղեցու պատմությանը և նրա սրբություններին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կիրակնօրյաների սաներին հորդորեց Աստծո սիրո մեջ հասակ առնել, լավ սովորել և ազգի արժանիզավակներ դառնալ` Աստծո պատվիրաններին հավատարիմ կազմակերպելով իրենց կյանքի ընթացքը: «Եկեղեցու հովանու ներքո լինել՝ նշանակում է լինել միաժամանակ աստվածասեր և հայրենասեր անձ: Այս երկու հասկացությունները սերտորեն շաղկապված են՝ աստվածսիրություն և հայրենասիրություն: Դրանք մեր պատմության նվիրագործված հասկացություններն են՝ մեկ ամբողջություն դարձած: …Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը, ազգի անցած ուղին, մղած պայքարները, նրա արժեքային ողջ համակարգը, իսկ մեր պարագային այդ ամբողջը շաղախված է քրիստոնեական հավատքով, աստվածսիրության զգացումով», – ասաց Վեհափառ Հայրապետը` նշելով, թե ինչպե՛ս կարող է որևէ մեկը ազգը սիրել և չսիրել առ Աստված սիրով և երախտագիտությամբ կերտված արժեքները, հայրենի երկիրը զարդարող վանքերն ու եկեղեցիները, չսիրել մեր պատմությունը, հերոսական ոգին մեր ժողովրդի, որ մշտապես մարտեր է մղել իր հավատքի պաշտպանության և  հայրենյաց սիրո համար:

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն արտահայտեց թեմակալ առաջնորդին և թեմի հոգևոր սպասավորներին կիրակնօրյա դպրոցների գործունեությունն ուշադրության կենտրոնում պահելու և սաների հանդեպ հոգածություն դրսևորելու համար:

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը նվերներ ընծայեց փոքրիկ ուխտավորներին:

 

Հաղորդագրությունը՝

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

 

 

Enter Analytics/Stat Tracking Code Here