retail price of crestor 5mg is viagra legal to buy where can i purchase cephalexin where to buy cialis in melbourne price of accutane in australia

2019 թվականի հուլիսի 1-ին հանդիսավորությամբ մեկնարկել է ամառային առաջին զորակոչը Սարդարապատի հուշահամալիրից

Jul 01, 2019 | Թողնել մեկնաբանություն

2019 թվականի հուլիսի 1-ին հանդիսավորությամբ մեկնարկել է ամառային առաջին զորակոչը  Սարդարապատի հուշահամալիրից:

Նորակոչիկներին իրենց հարազատների հետ միասին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մխիթարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, <<Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում>> ՀԿ-ի ներկայացուցիչները և համայնքապետերը:

Ավանդույթի համաձայն` պետական այրերը, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։

Այնուհետև ներկաներին ողջունել և ամառային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` ասելով. <<Պատիվ ունեմ ողջունելու ձեզ այս պատմական վայրից և շնորհավորելու այս պատվաբեր օրվա առթիվ: Այսօր դուք քայլ առաջ եք անում դեպի թշնամին` հանուն մեր երկրի պաշտպանության և խաղաղության: Ցավոք սրտի, խաղաղությունը չի տրվում, այլ պարտադրվում է մեր միասնական ուժի շնորհիվ, իսկ մենք անկոտրում ենք և անհաղթ, երբ միասնական ենք:

Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ մասնավորապես նշելով. <<Դարեր շարունակ մեր ժողովուրդը բանակ չի ունեցել, և մեր զավակները ծառայել են օտար հողում, իրենց կյանքը զոհել օտար հողի վրա: Այսօր այն բախտավոր պահն է մեզ համար, երբ մեր տղաները ծառայության են մեկնում հայկական բանակ և պետք է պաշտպանեն մեր սրբազան սահմանները, մեր օջախները, մեր հավատքն ու մեր հայրենիքը:

Սիրելի նորակոչիկներ, մենք սիրում ու հավատում ենք ձեզ: Դուք ապացուցել եք, որ արժանի զավակներն եք մեր պետության, եկեղեցու և կարող եք քաջությամբ ու իմաստությամբ պաշտպանել մեր հայրենիքը: Մենք աղոթում ենք առ Աստված, որ Տերը ձեզ պաշտպան կանգնի, ձեր բազուկը միշտ ամուր լինի, ձեր միտքն արթուն լինի և քաջությամբ լցված այս երկու տարին ծառայեք եղբայրական սիրո մթնոլորտում և վերադառնաք ձեր հայրենի օջախները: Աստված պահապան ձեզ>>:

 

Enter Analytics/Stat Tracking Code Here