help with cost of celebrex where can i buy ranitidine how old do you have to be to buy zyrtec how much does it cost to get on accutane glucophage 500mg price in india

«Փառատոնը սահմանին պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագրով միջոցառում

Jul 08, 2019 | Թողնել մեկնաբանություն

ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում Արմավիրի մարզպետարանի և ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն է սահմանամերձ, հեռավոր համայնքները ճանաչելի դարձնել և հայրենիքի սահմանները ժողովրդի հոգում ամրագրել։

Փառատոնն իր շուրջ էր համախմբել գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, գիտակրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների և տեղաբնակների։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և բարի գալուստ մաղթելով պատմական Երվանդաշատ համայնք՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ իր վշտակցությունն է հայտնել Երևան-Երասխ և Վրաստանի Գորի-Քարելի ավտոճանապարհներին տեղի ունեցած ողբերգական վթարների զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Անդրադառնալով փառատոնին՝ մարզպետն ընդգծել է, որ տարածքային համաչափ զարգացման կոնտեքստում իր ուրույն դերն ունի նաև մշակույթը՝ նշելով. «Այս փառատոնի շրջանակներում մենք հնարավորություն ունենք ամրապնդելու մեր մշակութային արժեքները, վերհիշելու պատմությունը և այդպիսով մեր ուշադրությունը սևեռելու սահմանամերձ համայնքների վրա։ Կարծում եմ, որ փառատոնը թևեր կառնի, և շուտով մենք նմանատիպ միջոցառումներ կունենանք այլ մարզերի սահմանամերձ համայնքներում ևս»։ Ամփոփելով իր խոսքը՝ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնող Նարեկ Մկրտչյանին, բոլոր աջակիցներին և հովանավորներին՝ շեշտելով, որ, նմանատիպ նախաձեռնությունների շուրջ համագործակցելով, կյանքի են կոչվում հիանալի ծրագրեր։

Փառատոնի իրականացման գաղափարը ողջունել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այն միայն սկիզբն է լինելու մեր հայրենակիցների այն մեծ հոսքի, որը գալու է դեպի սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան համայնքներ։ «Մենք հիմա կանգնած ենք մի հողի վրա, որը ժամանակին հանդիսացել է պատմական մայրաքաղաք, երբ հայոց պետականությունը վերելքի փուլեր է ապրել։ Մեր օրերում, երբ երրորդ Հանրապետության նորօրյա պատմությունը մի նոր կարևոր փուլ է ապրում, շատ կարևոր է վերադառնալ մեր արմատներին»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ կոչ անելով տոնական օրվա շրջանակում տալ պատմական տարածքների շենացման մեկնարկը և այն սկսել ճանապարհների հիմնանորոգումից։ Ըստ նախարարի՝ համապատասխան աշխատանքները հավանական է, որ կսկսվեն հաջորդ տարվա գարնանը։

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են բացված տաղավարներով, ծանոթացել չրի մշակման հնագույն տեխնիկայի ցուցադրությանը, հացահատիկի մշակման առաջնային գործիքներին (Երվանդ 4-րդ արքայի՝ Երվանդաշատի ամառանոցից հայտնաբերված աղորիքների միջոցով), բրոնզեդարյան զենք-զինամթերքին, Բագարան համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ցուցադրությանը, Բագարանում և Երվանդաշատում արտադրված չրի ցուցադրում-հյուրասիրությանը, բնակիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքին:

Տ. Սիոն արք եպս. Ադամյանի օրհնությամբ միջոցառմանն իր մասնակցությունն էր բերել Արմավիրի թեմը և իր ցուցադրական տաղավարում  ներկայացրեց  թեմի կրթական կենտրոնների և կիրակնօրյա վարժարանների երեխաների ձեռքի աշխատանքները: Քանզի  2019թ. Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է որպես  «Ընտանիքի տարի» այդ խորագրով  ներկայցվեց գրականություն տրամադրված Մայր Աթոռի հրատարակչական բաժնի կողմից , որն  էլ միջոցառման ավարտին Մայր Աթոռի անունից նվեր տրվեց սահմանամերձ չորս գյուղերի դպրոցների գրադարաններին:

Շրջայցն ամփոփվել է ՀՀ զինված ուժերի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից կազմակերպված դաշտային խոհանոց այցելությամբ և զինվորական ուտեստների հյուրասիրությամբ:

«Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ազգային և հայրենասիրական երգերով հանդես են եկել անվանի երգիչ-երգչուհիներ և սահմանապահ համայնքները ներկայացնող պարային խմբեր։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Enter Analytics/Stat Tracking Code Here