can you buy generic viagra uk how can i order propecia where to buy femara online where is allegra on sale amoxil 500 price in india

Օծվեց Սուրբ Ամենափրկիչ մատուռի խաչը

Nov 14, 2019 | Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 14-ին, Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, Արմավիրի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադմայանի ձեռամբ, մասնակությամբ թեմի հոգևորականների,գինով և ջրով լվացվեց և սրբալույս մյուռոնով  օծվեց նորակառույց Սուրբ Ամենափրկիչ մատուռի տանիքի խաչը:

Էջմիածնի տարածաշրջանի Մրգաստան և Ծաղկունք համայնքների միջանկյալ  հատվածում հողատարածքներ կան: Հողակտորներից մեկում կա մի տեղ, որը ժողովուրդը Սրբի հող կամ Սրբի ծառեր է կոչել: Երկար տարիներ հավատացյալները այցելել են այդտեղ, մոմ վառել, աղոթել և բժշկվել:

Այս հողակտորը սեփականության իրավունքով ձեռք է բերում Վադենիսի բնակիչ Դերենիկ Ջանիբեկյանը, ով Արմավիրի մարզում վաղուց զբաղվում գյուղատնտեսությամբ: Նա նկատում է, որ ժողովուրդը չի դադարում այցելել այս սրբատեղին, և որոշում է այդ հատվածում մատուռ կառուցել: Ս/թ սեպտեմբերի 4-ին սկսվում են շինարարությունը, որն այսօր արդեն ավարտին է հասցվել: Բարերարը չի ցանկացել տեղաշարժել անգամ այն քարերը, որոնց վրա ժողովրուրդը տարիներ շարունակ մոմ է վառել. դրանք մնացել են մատուռի ներսում, անմիջապես մուտքի դիմացը: Խնամքով պահպանվել են նաև երկու ծառերը, որոնց ժողովուրդը Սրբի ծառեր է կոչում: Այսուհետ հավատացյալ ժողովուրդը իր աղոթքը բարձրացնելու համար կունենա ավելի         բարեկարգ սրբատեղի, շնորհիվ Դերենիկ Ջանիբեկյանի :

Enter Analytics/Stat Tracking Code Here