is it illegal to buy viagra from india what is the cost of lipitor price of lamisil in the philippines best price aricept 10 mg can u buy viagra from boots

Օգնություն կարիքավոր ընտանիքիներին

Apr 16, 2020 | Թողնել մեկնաբանություն

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԵՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՍՆՆԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով, մանավանդ արտակարգ դրության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ ընտանիքներ կանգնեցին հանապազօրյա հացի խնդրի առաջ։ Հատկապես ծանր դարձավ օրավարձով աշխատող կամ արտագնա աշխատանքով ապրող, հաճախ պետական սոցիալական աջակցության որևէ համակարգում չընդգրկված ընտանիքների վիճակը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիոսի կողմից որոշում կայացվեց 2,5 մլն դրամի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հայաստանյան թեմերին՝ տեղում խիստ կարիքավոր ընտանիքներին սննդի փաթեթներով օգնություն տրամադրելու նպատակով։ Պահպանելով վիրուսի տարածումը կանխարգելող բոլոր կանոնները՝ Արմավիրի թեմի առաջնորդարանում Արմավիրի տարածաշրջանի Կարմիր Խաչի կամավորների օգնությամբ պատրաստվեցին փաթեթներ՝ համապատասխանաբար 1-4 հոգանոց, 5 և ավելի անդամ ունեցող ընտանիքների համար: Արմավիրի թեմի հոգևորականները սեղմ ժամանակահատվածում կազմեցին մոտավորապես 230 ընտանիքների անվանացանկ՝ ք. Արմավիր, ք.Մեծամոր և Արմավիրի մարզի գյուղական համայնքներից: Նրանք համագործակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական աջակցության համապատասխան բաժինների հետ, որպեսզի հնարավորինս չկրկնվի այլ կազմակերպություններից

օգնություն ստացած ընտանքիների հասցեները: Նշենք, որ փաթեթեների բաժանման գործընթացում ներգրաված անձիք՝ հոգևորականներն ու նրանց օգնող կամավորները, խստագույնս հետևել են Առողջապահության նախարարության կողմից մշակված՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր քայլերին։ Անդրադառնալով կազմակերպված սննդային օգնության ծրագրին, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպս. Ադամյանը նշեց. «Արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ հարկադրված մնացել են տանը, ինքնամեկուսացել և ավելի սրվել է սոցիալական վիճակը, եկեղեցին այս դժվարին օրերին չի լքել նրանց: Կազմակերպելով այս օգնությունը, եկեղեցին նույնպես իր համեստ ներդրումը ունեցավ կարիքավոր ընատնիքների օրվա հոգսը թեթևացնելու խնդրում: Հուսանք ու հավատանք, որ Աստծո օգանկանությամբ մարդկությունը կհաղթահարի այս ճգնաժամը ևս, և կշարունակի ապրել բանականոն կյանքով, բայց արդեն վերաարժեվորած իր կյանքի ընթացքը»:

Enter Analytics/Stat Tracking Code Here