Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին էր փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների:
Հերթական անգամ, արդեն երկրորդ օգնության շրջանակներում Արմավիրի թեմի առաջնորդ՝ Տեր Սիոն արքեպս. Ադամյանի գլխավորությամբ, Արմավիրի թեմի քահանայից դասը հավաքագրեց և ներկայացրեց խիստ կարիքավոր, միայնակ ծերերի, հաշմանդամ ունեցող ընտանիքների անվանացանկ: Արմավիրի թեմի առաջնորդարանում կազմվեցին սննադային փաթեթներ, որոնք քահանաների միջոցով բաժանվեցին Արմավիր, Մեծամոր և Էջմիածին քաղաքների և հարակից համայքների թվով 500 ընտանիքների: Մայր Աթոռի սոցիալական բաժնի կողմից ուղարկվել էր նաև Արմավիրի թեմի տարածքից իրենց դիմած քաղաքացիների, դատապարտյալների ընտանիքների անվանացանկը, որոնց ևս տրամադրվեց սննդային օգնություն: