Երբ Հայ Առաքելական եկեղեցում պատարագ մատուցող քահանայի շուրթերից հնչեց “Քրիստոս Ծնավ և հայտնեցավ. Ձեզ և մեզ մեզ մեզ ավետիս” Այդ պահից Աստծո սուրբ տաճարում գտնվող ամեն հավատավոր անձ առաքելություն ստացավ Փրկչի ծննդյան բարի լուրը հասցնել ճշմարիտ լույսին ծարավ ծանոթ ու անծանոթ հավատակիցներին:
Այդ առաքելությանը հանձնառու դարձան նաև «Զանգակատուն» Բարեգործական Հասարական կազմակերության Մեծամորի «Սբ.Ղազար» համայնքային զարգացման կենտրոնի սաները, ովքեր կենտրոնի սոց.աշխատողների ուղեկցությամբ այցելեցին համայնքի միայնակ տարցներին ու ողջունեցին նրանց Սուրբ Ծննդայն երգերով: Նրանք զրուցեցին միայնակ տատիկ պապիկների հետ ու ստացան
նրանց օրհնանքը:
Տոնի առթիվ երեխաները տարեցներին հանձնեցին նաև փոքիկ նվերներ ու իրենց նոր ծանոթներին խոստացան հաճախ այցելել:
Անակնկալ այցից հուզված տարեցները միայն արտասվեցին ու պատասխանեցին ”Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի”:
Սուսի Միսակյան