is it illegal to buy viagra from craigslist where can i buy female viagra in the uk can i buy viagra over the counter in the uk buy viagra online in germany where to buy brand name lexapro

Արմավիրում նշվել է Հաղթանակի և խաղաղության օրը

May 10, 2021 | Թողնել մեկնաբանություն

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարական կազմի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երկրապահ կամավորական միության անդամների և մեծաթիվ արմավիրցիների հետ Մայիսի 9-ի կապակցությամբ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Արցախյան ազատամարտում զոհված և անհետ կորած հայորդիների, ապա Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Իր շնորհավորանքի խոսքը հղելով տոնական օրվա առթիվ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնավորապես նշել է, որ համաշխարհային պատմության էջերում այս օրը նշված է ոսկե տառերով, որն իր ուրույն նշանակությունն ունի նաև հայ ժողովրդի համար: Նրա խոսքով՝ մեր պապերը հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու պայքարել ու հաղթել են աշխարհի չարիքի՝ ֆաշիստական համակարգի դեմ՝ ծնկի բերելով թշնամուն։ «Նրանք մեզ ժառանգել են հաղթանակ, պատիվ, որը մենք պիտի կրենք մեծագույն պատասխանատվությամբ: Ցավոք, այդ ֆաշիստական գաղափարախոսությունն այսօր էլ շարունակում է տիրել մեր թշնամիների մոտ, որը մեզ պարտադրում է միշտ զգոն լինել»,- իր խոսքում ընդգծել է մարզպետը՝ ցանկանալով, որ աշխարհում այսուհետ պատերազմներ չլինեն, իսկ հայ ժողովուրդը միայն հաղթանակներ տոնի սպորտի, գիտության, արվեստի և այլ բնագավառներում:

Օրվա առթիվ օրհնության և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատար Սերգեյ Վլասովը:

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումն ամփոփվել է քաղաքային զբոսայգում կազմակերպված վրանային ճաշով:

 

/Մարզպետարանի տեղեկատվության բաժին/

 

Enter Analytics/Stat Tracking Code Here