Feb 14, 2012 | Թողնել մեկնաբանություն

Քառասունօրյա Փրկչի Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ, նշանակում է <ելնել Տիրոջն ընդառաջ>:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին Քրիստոսի Ծննդից` հունվարի 6-ից քառասուն օր հետո:

Ինչպես բոլոր եկեղեցիներում Արմավիր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվեց փետրվարի  13-ին` երեկոյան երբ սկսվում է նախատոնակը:

Տ.Ստեփանոս քահանա Մելիքյանը եկեղեցու բակում կատարեց Անդաստանի կարգը` արտերի և այգիների օրհնությունը որը ձմռան ավարտի և գարնանամուտի մունետիկն է խորհրդանշում, որին հաջորդեց եկեղեցու բակում նախապատրաստած խարույկի մոտ հավաքված հավատցյալների և նորապսակների շնորհավորանքը:

Տեր հայրը հիշեցրեց, որ ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու` խարույկն ունի հետևյալ խորհուրդը. Հուրը բորբոքելով` Աստծու սիրո հուրն ենք խնդրում: Եվ քանի որ Տյառնընդառաջի տոնը ճշմարիտ լույսի, աստվածային լույսի տոնն է, ապա հավաքվածներս միասին պետք է դիամորենք այդ Լույսը լուսավոր այս տոնին և անսասան հավատքով պետք է գնալ այդ լույսին ընդառաջ:

Հավատացյալները արարողակարգի ավարտից հետո լույսը` որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ տարան լուսավորելու իրենց օջախները:

 

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here