Տեառնընդառաջի միջոցառում Լեռնագոգի Սուրբ Հռիփսիմե կիրակնօրյա վարժարանում

Feb 15, 2012 | Թողնել մեկնաբանություն

Արմավիրի թեմի Բաղրամյանի տարածաշրջանի Լեռնագոգ համայնքում Տ. Սիոն եպս. Ադամյանի օրհնությամբ և Ամերիկացի Բարերար Ռեյ Ռիդրի աջակցությամբ շուրջ վեց տարի է գործում է Սբ. Հռիփսիմե կիրակնօրյա վարժարանը:

Մոտավորապես 140  աշակերտներ  սիրով հաճախում են կիրակնօրյա վարժարան` սովորում երգել, պարել, ասեղնագործել, նկարել և ստանում   համակարգչային գիտելիքներ: Ուրախալի է, որ յուրաքանչյուր տարի ավելանում է կիրակնօրյա հաճախող երեխաների թվաքանակը:

Մեծ է  վարաժարանում դասավանդողների դերը և նրանց նվիրվածությունը հայ եկեղեցուն: Սբ. Հռիփսիմե  կիրակնօրյա վարժարանի հոգևոր դասընթացի ուսուցչուհի Մարինե Քամալյանը, հոգևոր երեժշտության ուսուցչուհի Լարիսա Ղազարյանը  և բոլոր դասավադողները իրենց մեծագույն ջանքերն են ներդնում, երեխաներին էլ ավելի մոտեցնելու  Հայ Առաքելական եկեղեցուն: Կիրակնօրյա վարժարանի սաների համար պարտադիր կազմակերպվում են ուխտագնացություններ, Մայր Աթոռ և թեմի եկեղեցիներ` հատկապես տաղավար տոներին, Մեծի պահոց շրջանին, Տեառնընդառաջին:  Արմավիրի թեմի Լեռնագոգ համայնքը ցավոք դեռևս չունի եկեղեցի, այդ իսկ պատճառով այս տարածաշրջանում եկեղեցու դերի, նշանակության, տոների խորհուրդներ վերաբերյալ հնարավորինս երեխաներին գիտելիքներ են փոխանցում կիրակնօրյա վարաժարաններում ուսուցանողները: Այս տարածաշրջանում թեմը ունի ևս  մեկ նման կիրակնօրյա վարժարան` Մյասնիկյան համայնքում, որտեղ սովորում են 120 աշակերտներ:

Կիրակնօրյա վարաժարաններում մեծ պատասխանատվությամբ տարբեր տոների առիթներով պատրաստվում և բեմական  միջոցառումներ են ցուցադրում համայնքի ազգաբնակչության և հյուրերի համար: Այստեղ  եկեղեցական տոների խորհուրդները համեմված են ժողովրդական ավանդույթներով և եկեղեցական ծիսակարգով, որը երեխաները ներկայացնում են յուրահատուկ խանդավառությամբ:

Փետրվարի 14-ին Լեռնագոգ համայնքի դպրոցում մեծ հանդիսավորությամբ և լեփ լեցուն դահլիճում Սբ. Հռիփսիմե կիրակնօրյա վարաժարանի սաները ներկայացրին Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը, իր ողջ խորհուրդով, ներկայացրեցին Քրիստոսի ընծայումը տաճարին, Մայրերի մաքրագործման և մանուկներին Տաճարին  ընծայելու կարգը ըստ հին կտակարանի, Սիմեոն ծերունու և Աննայի մարգարեցումն ու օրհնությունը: Իսկ միջոցառման ավարտին բոլոր ներկաները երեխաների հետ շուրջպար բռնեցին դպրոցի բակում վառված խարույկի շուրջ, նրանց միացան նաև միջոցառման հյուրերը, որոնց թվում էր առաջնորդարանի ՔԴԿ պատասխանատուն և կիրակնօրյա վարժարանի բարերար տիար Ռեյ Ռիդրը:

Տեառնընդառաջի տոնի ողջ խորհուրդը ներկայացնելու նախորդ օրը փետրվարի 13-ի երեկոյան երեխաները եղել էին Մայր Աթոռում` ստացել Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here