buying cialis online yahoo answers buy provigil online with visa much does metformin cost without insurance viagra what does it cost best place to buy arimidex

Արմավիրի Ջանֆիդա գյուղի նորակառույց Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնօրհնեք

May 11, 2012 | Թողնել մեկնաբանություն

Ս/թ մայիսի 11-ին Արմավիրի տարածաշրջանի Ջանֆիդա գյուղում կատարվեց նոր կառուցվող Սուրբ Կարապետ եկեղեցու հիմքերի օրհնության կարգը:  Սրբազան արարողությունը կատարեցին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը, բանակի հոգևոր պատասխանատու Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը, թեմի հոգևոր դասից Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, Տ. Ստեփանոս քհն. Մելիքյանը և Տ. Մաշտոց քհն. Ստեփանյանը:

Ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պատվավոր հյուրեր, ովքեր ստանձնեցին 16 վեմ քարերի կնքահայրերի պարտականությունը:

Տերունական աղոթքով սրբազան հայրերը և հոգևոր դասը սկսեցին եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը: Ապա ընթերցվեցին Սուրբ գրային հատվածներ, որից հետո սաղմոսների ընթերցման ու շարականների երգեցողության ուղեկցությամբ գինով և ջրով լվացվեցին 16 վեմ քարերը և Սրբալույս Մյուռոնով օծվեցին դրանք չորս Ավետարանիչների անուններով:

Եկեղեցին կառուցվում է  Կարապետյաններ եղբայրների բարերարությամբ, ովքեր ծնունդով Ջանֆիդա գյուղից են: Եղբայրներից Արթուր Կարապետյանը ով երկար տարիներ բնակվում է Դոնի Ռոստովում  հոգեպես կապված է հայրենիքի հետ: Նրա ազնիվ աջակցությամբ գործում է Դոնի Ռոստովի  կիրակնօրյա վարժարանը,  նա մշտապես հայ համայնքի կողքին է` իր նվիրական ծառայությամբ:

Կարապետյաններ եղբայրների բարի կամքով և մեծագույն ցանկությամբ անցնող տարվա ավարտին  նախաձեռնվեց եկեղեցու կառուցման աշխատանքները և հենց աշնան ավարտին կատարվեց եկեղեցու հողի օրհնությունը:

Եկեղեցու ճարտարապետն է Սամվել Մովսիսյանը, ում հավաստմամբ եկեղեցին գմբեթավոր  և առանձին զանգակատնով,  հետաքրքիր լուծումներով կառույց է լինելու: Եկեղեցու շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարվա վերջ:

Քարերի օծման և տեղադրման հանդիսավոր արարողակարգից հետո տոնական միջոցառում և հյուրասիրություն էր կազմակերպվել  բարերարների կողմից: Հավաքվածները հնարավորություն ունեցան շնորհավորանքի խոսքեր և շնորհակալություն հայտնել գյուղում կարևոր առաքելություն իրականացնելու համար:

Enter Analytics/Stat Tracking Code Here