what does viagra cost in south africa what works like viagra that i can buy over the counter what is the price of tricor tab cytotec price in pakistan what is the price of synthroid

<ՄԱՆԱՆԱ> երիտասարդական-քրիստոնեական ծրագրի մեկնարկ

May 29, 2012 | Թողնել մեկնաբանություն

«ՄԱՆԱՆԱ»-ն երիտասարդական-քրիստոնեական ծրագիր է, որն իրականացվում է  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և երիտասարդների ջանքերով: Ծրագրի աշխարհագրությունը օրեցօր ընդլայնվում է` մեկնարկվելով Հայաստանի տարբեր տարածաշրջաններում:

Ծրագիրը կազմակերպվում և իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան սարկավագների կողմից, եկեղեցիների երիտասարդաց միությունների շրջանակներում, թույլտվությամբ թեմի առաջնորդի կամ արտոնությամբ տվյալ եկեղեցու հոգևոր հովվի:

Ս/թ մայիսի 27-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի  օրհնությամբ  մեկնարկվեց ծրագիրը նաև Արմավիրի թեմի Առաջնորդարանում: Ծրագիրը արդեն իսկ իրականացվում է Արմավիրի թեմի Էջմիածնի Սուրբ Աստվածածին և Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցիներում:

Ծրագրի  նպատակների  և իրականացման փուլերի մասին  Արսեն և Միքայել սարկավագները  առաջնորդարանում հավաքված երիտասարդներին  ներկայացրեցին ամենայն մանրամասնությամբ:

Ծրագրի նպատակն է   Հայ երիտասարդին ուղղորդել դեպի Աստվածաճանաչություն, սովորեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը, հաղորդակից դարձնել նրա Սրբազան ավանդությանը ինչպես նաև հնարավորություն տալ երիտասարդներին արդիական հարցերի վերաբերյալ արտահայտելու սեփական կարծիքը, միասնական կազմակերպելու ուխտագնացություններ:

Ծրագրին  այսուհետ  յուրաքանչյուր կիրակի  առաջնորդարանում  14:30-ին  կարող են մասնակցել  յուրաքանչյուր երիտասարդ:

 

 

 

Enter Analytics/Stat Tracking Code Here