cost of methotrexate injection for ectopic pregnancy buy viagra online org uk how much is clomid to buy privately where to buy female viagra can i buy viagra direct from pfizer

ԱՆԱԿՆԿԱԼ` ԴՈՂՍՈՒՄ ԱՊՐՈՂ ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Jan 09, 2013 | Թողնել մեկնաբանություն

11

Հայր և որդի Հովսեփյաններ

20 տարի առաջ, 1993 թ.-ին,  Էջմիածնի տարածաշրջանի Դողս գյուղում ապրող Հովսեփյանների ընտանիքը ավտովթարի ենթարկվեց: Սարսափելի պատահարից հետո 3 որդիների հայրը` Եփրեմ Հովսեփյանը  և  ավագ որդին Էդուարդը, հաշմանդամ դարձան: Էդուարդը ընդհանրապես զրկվեց քայլելու ունակությունից, իսկ հայրը` աջ ոտքից, և նրան մշտական օգնական դարձան ձեռնափայտերը: Ճակատագրի այս ծանր հարվածին հաջորդեց երկրորդը. ընտանիքի մայրը լքեց նրանց` երեք որիդներին թողնելով անդամալույծ հոր հույսին:  Մոսկվաբնակ մորաքույրը միջնեկ տղային վերցրեց իր մոտ:

Տարիներ շարունակ այս ընտանիքը ապրել, գոյատևել է ընդամենը հոր և որդու հաշմանդամության ոչ մեծ թոշակով`  դիմանալով կյանքի մատուցած բոլոր դժվարություններին, բայց երբեք չկորցնելով հույսը և ամեն առավոտ Աստծուն փառք տալով: Արդեն 18 տարին բոլորած կրտսեր որդին, որպես այս ընտանիքի միակ խնամակալ, օրինական ազատվել է բանակից:Դողս գյուղի համայնքը, գյուղապետ Մեսրոպ Ադամյանի գլխավորությամբ մշտապես օգնել և սատար են կանգնել այս ընտանիքին:

Գյուղապետ` Մեսրոպ Ադամյանը և Էդգար Սարկավագը

Դեկտեմբերի 25-ին,  Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը Դողսի Սուրբ Ստեփանոս եկեղեցում մատուցված պատարագից հետո, Հովսեփյանների ընտանիքին անակնկալ էր սպասվում: Ամբողջ համայնքի և գյուղապետի կողմից  Տեր Մեսրոպ քհն. Ալոյանը, Տեր Մասիս քհն. Վարդերեսյանը և Էդգար սրկ. Երանյանը Էդուարդին էլեկտրական սայլակ նվեր տարան, ինչը ավելի հեշտացրեց  նրա տեղաշարժը: Ընքտանիքը իր խորին շնորհակալությունը հայտնեց գյուղապետին, համայնքի բնակիչներին, հոգևորականներին և բոլոր այն բարի մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել` Էդուարդին նման անհրաժեշտ նվեր մատուցելու համար:

«Գթության գործը գործողի իղձով ու կարողությամբ է չափվում: Եթե մեկը շատ ունեցվածք չունի` կարոտյալների տուրքը լիաձեռն մատուցելու, թող տա այնքան, որքան կարող է: Ուստի մեր Տերն ասաց. «Ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձքը պիտի չկորցնի»(Մատթ. Ժ 42)»:

Թող Ամենակալ Տերը բոլոր բարի կամեցողներին պահի սիրո և խաղաղության մեջ և թող Տիրոջ օրհնությամբ հաջողությամբ շարունակվեն բոլոր բարի նախաձեռնությունները:

 

Աննա Բաբերյան

 

Enter Analytics/Stat Tracking Code Here