ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ ԲԵՐՔԱՇԱՏ ՀԱՄԱՅՔՆՈՒՄ

Apr 10, 2013 | Թողնել մեկնաբանություն


Բերքաշատի Սուրբ Խաչ
Բերքաշատի Սուրբ Խաչ եկեղեցին օծվել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, բայց դեռ չունի մշտական հոգևորական և տեղի հավատացյալ ժողովուրդը Պատարագներին մասնակցելու համար գնում է հարակից գյուղերը:

 

 

 

 

 

 

Ապրիլի 7-ին, Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը իսկապես տոն դարձավ հատկապես գյուղի հավատավոր կանանց համար: Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քհն. Ստեփանյանը և Ռաֆիկ սրկ. Խաչատրյանը Սուրբ և անմահ Պատարագ մատուցեցին Բերքաշատի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցում:

Եկեղեցու զանգերը հնչելուն պես, դեպի եկեղեցի շտապեցին մարդիկ` մասնակցելու Պատարագին: Տեր Հայրը իր քարոզխոսության ընթացքում բացատրեց տոնի խորհուրդը և շնորհավորեց ներկա կանանց, մայրերին և աղջիկներին, վերջիններիս մաղթելով, որ անպայման արժանանան մայրության բերկրանքը կրելու բարձրախորհուրդ պատվին:

 

 

 

 

 

Պատարագի ավարտին, ներկա միակ մայրանալ պատրաստվող կնոջ համար կատարվեց օրհության կարգ:

Այդ օրը Պատարագ մատուցվեց նաև հարևան Նոր կեսարիա գյուղի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցում: Այս եկեղեցին նույնպես չունի մշտական քահանա և Պատարագներ մատապես չեն մատուցվում:  Եկեղեցին լեցուն էր գյուղի հավատացյալներով, ովքեր անկախ իրենց գարնանային զբաղվածությունից, առիթը բաց չէին թողել իրենց հարազատ գյուղում մասնակցել Պատարագին: Պատարագիչն էր Տեր Մկրտիչ քհ. Մուշադյանը:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here