where can i buy dulcolax suppositories what does singulair cost without insurance cost of nexium 40 mg price for viagra in south africa what is the price of diovan

«ՀՈԳԵՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

May 08, 2013 | Թողնել մեկնաբանություն

Հանդիպում աշակերտների հետ

2013 թ. ապրիլի վերջին և մայիսի սկզբին Արմավիրի տարածաշրջանի Նորավանի միջնակարգ դպրոցում մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որն իրականացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի կողմից, օրհնությամբ` Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպսիսկոպոս Ադամյանի, ընդդեմ ներընտանեկան բազում բռնությունների, որոնց արդյունքում մշտապես թիրախային են համարվում երեխաները: Արդեն 3 տարի է, ինչ ծրագիրը գործում է հայաստանյան մի շարք մարզերում, իսկ 2012թ-ից Արմավիրի թեմում մեկնարկել է Էջմիածնի տարածաշրջանում:

Ծրագիրը իր հաջողությամբ նպաստել է մի շարք ներընտանեկան հիմնախնդիրների լուծմանը, ընդհուպ մինչև բաժանված ամուսնական զույգերի միություն: Ծրագիրը համակարգեցին Այգեշատի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քհն. Ստեփանյանը և ՔԴԿ Արմավիրի տարածաշրջանի պատասխանատու Ի. Սարգսյանը: Ծրագրի շրջանակներում իրականացվեց մեկ հանդիպում ծնողական լսարանի հետ և 3 հանդիպում` 14-17 տարեկան աշակերտների հետ Տեր Մաշտոց քհն. Ստեփանյանի կողմից:

Հանդիպում ծնողների հետ

Հանդիպում ծնողների հետ

Ծրագիրի սկզբում և վերջում աշակերտները լրացրեցին հարցաթերթեր` իրենց տեսակետը հայտնելով գենդերային դերերի վերաբերյալ: Նորավանի դպրոցի տնօրեն Հ. Ստեփանյանը  ևս կարևորեց ծրագրի նշանակությունը մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության գործում և ամեն կերպ աջակցեց ծրագրի իրականացմանը:  Ծրագիրը նպատակ ունի վեր հանել և հիշեցնել հայ ընտանիքիերին նրանցում դարերով ամրագրված քրիստոնեական արժեքների մասին, և կարևորել հայ երեխայի դաստիարակությունը` ըստ հայ եկեղեցու արժեհամակարգի:

Ծրագիրը Արմավիրի տարածաշրջանում իր շարունակականությունը կունենա  ևս 3 դպրոցներում 2013թ. նոր ուսումնական տարվա սկզբին:

Enter Analytics/Stat Tracking Code Here