«Մարդու դերը գիտության մեջ և մարդը որպես գիտության կենտրոն»

Oct 14, 2013 | Թողնել մեկնաբանություն

Հոկտեմբերի 13-ին Աղավնատուն գյուղի Սուրբ Աննա եկեղեցուն կից դահլիճում տեղի ունեցավ հոգեբանական և աստվածաբանական գիտաժողով՝ «Մարդու դերը գիտության մեջ և մարդը որպես գիտության կենտրոն» վերնագրով: Երիտասարդներին  հյուրընկալել էր հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս՝ Մարինե Մնացականյանը, ով ներկայացրեց հոգեբանական կողմը՝  իր բոլոր ասպեկտներով, իսկ աստվածաբանական կողմը ներկայացրեց  Տեր Մասիս քահանա Վարդերեսյանը: Ներկաները տվեցին նաև թեմայի շուրջ բազմաթիվ հարցեր և ստացան իրենց հուզող այդ հարցերի պատասխանները: Գիտաժողովի ավարտից հետո ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով, որոնք շատ դրական էին և ցանկություն հայտնեցին, որպեսզի նմանատիպ միջոցառումներ նորից լինի:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here