Կատարվեց Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի Եկեղեցու օծման արարողությունը

Jun 01, 2014 | Թողնել մեկնաբանություն

Ս/թ. Մայիսի 30-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի Եկեղեցու Դռնբացեքի, 12 հիմնասյուների և Սուրբ Մկրտության ավազանի օծման արարողությունը, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ թեմի հոգևոր դասի :

Հաջորդ օրը` մայիսի 31-ին, հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծումը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2012 թվականին՝ հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ` Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ:

Եկեղեցու Սուրբ Սեղանի Օծումը կատարվեց ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Սիոն Եպս. Ադամյանի և մասնակցությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի, Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպս. Միրզախանյանի, Գեղարքունիքի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Մարկոս Եպիսկոպոս. Հովհաննիսյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ` Տեր Հովնան Եպիսկոպոս Հովնանյանի, Վանորեից տեսչության տեսուչ` Գերաշնորհ Տեր Արտակ Եպիսկոպոս Տիգրանյանի:

Եկեղեցու Օծման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Եկեղեցու ազնիվ բարերար` ռուսաստանաբնակ Կարեն Մկրտչյանը իր ընտանիքի հետ, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Ազգային ժողովի պատգամավորներ բազմահազար քաղաքացիներ և բազմաթիվ ուխտավորներ:

Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով բարերար` Կարեն Մկրտչյանը արժանացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանի, իսկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կողմից՝ Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչմանը և ոսկե մեդալի:

Նորակառույց Եկեղեցին բազիլիկ կառույց է, ունի զանգակատուն: Ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ, ով երկու տասնամյակից ավելի բնակվում է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում և տեղի հայ համայնքի նախագահն է ու Հայ առաքելական եկեղեցու ատենապետը:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here