Թեմական ներկայացուցչական ժողով Արմավիրի թեմում

Jun 25, 2014 | Թողնել մեկնաբանություն

2014թ. մայիսի 30-ին Արմավիրի թեմում տեղի ունեցավ թեմական ներկայացուցչական ժողով, որը գլխավորում էր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Ժողովը բացվեց աղոթքով և թեմակալ առաջնորդը հանդես եկավ օրհնության խոսքով և ներկա հոգևորականներին և աշխարհականներին ներկայացրեց ներկայացուցչական ժողովի իմաստը, կարևորությունը և ծրագիրը: Այնուհետև թեմի քահանաները ներկայացրեցին իրենց թեկնածուներին և ստորև ներկայացնում եմ նրանց.

  1. Ք. Էջմիածին՝ Տիգրան Հովհաննիսյան, Մկրտիչ Վասակյան և Արմեն Հովսեփյան
  2. Ք. Արմավիր՝ Մետաքսյա Խեչյան, Վահրամ Մկրտչյան
  3. Ք. Մեծամոր՝ Արայիկ Ավագյան
  4. Գ. Աղավնատուն՝ Աբրահամ Թադևոսյան
  5. Գ. Ջանֆիդա՝ Սեյրան Կարապետյան
  6. Գ. Գայ՝ Կարեն Կարապետյան
  7. Գ. Փարաքար՝ Հարություն Գրիգորյան
  8. Գ. Արշալույս՝ Էդիկ Վիրաբյան
  9. Գ. Սարդարապատ՝ Աիդա Հովհաննիսյան

10.  Գ. Արտիմեդ՝ ՄԱնվել Սահակյան

11.  Գ. Այգեշատ՝ Արմենակ Սարդարյան

12.  Գ. Շահումյան՝ Ռաչիյա Հախումյան

13.  Գ. Թայրով՝ Անուշ Ղազարյան

14.  Գ. Բամբակաշատ՝ Գայանե Պարոնյան

Ժողովի ժամանակ թեմակալ առաջնորդի առաջարկով և ներկաների համաձայնությամբ ատենապետ ընտրվեց Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը, իսկ ատենադպիր՝ Տեր Մասիս քահանա Վարդերեսյանը: Որպես ընտրված ատենապետ իր խոսքով հանդես եկավ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը՝ իր խոսքում նշելով, որ այս պահին պատմություն ենք կերտում, և ամենակարևոր շեշտը դրեց հայ մնալու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազնիվ զավակ մնալու վրա:

Տեր հոր խոսքից հետո տեղի ունեցավ պատգամավորական ընտրութուն և Արմավիրի թեմի պատգամավոր ընտրվեց Տիգրան Հովհաննիսյանը, Վահրամ Մկրտչյանը և Սեյրան Կարապետյանը: Ընտրությունից հետո Տեր Մասիս քահանա Վարդերեսյանը առաջարկեց ընտրել նաև անձնափոխանորդներ, և առաջարկը արժանացավ ներկաների հավանությանը և որպես անձնափոխանորդներ ընտրվեցին Աբրահամ Թադևոսյանը, Մկրտիչ Վասակյանը և Գայանե Պարոնյանը:

Այնուհետև Սրբազան հայրը շնորհավորեց և օրհնեց ընտրվածներին և ժողովը ավարտվեց Տերունական աղոթքով:

 

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here