how to buy viagra in shanghai how much does nitrofurantoin cost at walmart steroid forums where to buy nolvadex safest site to buy viagra do you need to be 18 to buy dramamine

Օծվեց Առատաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Jun 19, 2015 | Թողնել մեկնաբանություն

Էջմիածնի շրջանի, Քասախ գետի աջափնյակում գտնվող Առատաշեն համայնքը այս օրվան երկար էր սպասել: Դեռ 2012թ.-ից սկսված եկեղեցու շինարարության աշխատանքներն արդեն ավարտին են հասել:  Հունիսի 17-ին, Արմավիրի Թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչն ու զանգերը` որպես նախընթաց երկու օր հետո  կայանալիք եկեղեցու հիմնական օծման արարողության:

Իսկ այսօր՝ հունիսի 19-ին կայացավ եկեղեցու բացման և օծման արարողությունը, ձեռամբ Արմավիրի Թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Հայոց Բանակի հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արմավիրի թեմի հոգևորական դասի: Հանդիսավոր օծման սուրբ արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ տիար Աշոտ Ղահրամանյանր, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանի այլ մարզերից և անգամ արտերկրից, բազմաթիվ հավատացյալներ Առատաշեն համայնքից` իրենց համայնքապետի գլխավորությամբ: Առաջնորդ Սրբազան հայրը կարդաց ազգիս Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը, որով նորաօծ եկեղեցու բարերարը պարգևատրվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:

Եկեղեցու բարերարն է համայնքի բնակիչ տիար Արամ Պողոսյանը, ով ՊՆ պահեստային գնդապետ է և Արցախյան ազատամարտի մասնակից:  Եկեղեցին բազիլիկ կառույց է, որի ճարտարապետն է Սամվել Հակոբյանը: Ճարտարապետի օգնականն է համայնքի բնակիչ Վարդան Պողոսյանը, իսկ քանդակագործ վարպետը Աշոտ Ներսիսյանն է, ովքեր բոլոր աշխատանքները կատարել են մեծ նվիրումով և սիրահոժար կերպով, այդ կերպ իրենց ներդրումն ունենալով եկեղեցու կառուցման գործին: Բարեկարգվել է նաև եկեղեցու հարակից տարածքը, որին իրենց մասնակցությունն են ունեցել հավատավոր զավակներ և′ համայնքում, և′ արտերկում ապրող, ինչպես նաև դպրոցի  տնօրինությունը և համայնքապետարանը՝ համայնքապետ Վահրամ Հարությունյանի գլխավորությամբ:

Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով, ի հիշատակ  բարերարի մոր և բոլոր մայրերի:

Արարողության վերջում գերաշնորհ Սրբազան Հայրն իր շնորհավորական օրհնության խոսքն ասաց, որի մեջ հատկապես մաղթեց, որ բարձրացված արդեն Սուրբ Խաչը պահապան լինի Առատաշեն գյուղին: Իսկ երբ զանգերը ղողանջեն` հավատացյալների սրտերը լցվեն ուրախությամբ և հավատքի լույսով և իրենց քայլերն ուղղեն դեպի նորաօծ սուրբ եկեղեցի, որտեղ կբարձրացվի աղոթք առ Աստված մեր հայրենիքի և ժողովրդի բարօրության և հավատքի ամրապնդման համար:

Հավարտ օծման արարողության, արդեն նորաօծ եկեղեցում կայացավ բարերարի որդու և թոռների մկրտության արարողությունը:

Հանդիսավոր արարողությունից հետո բազմահազար ժողովրդի համար տրվեց սիրո ճաշ` մատաղ: Ամենքը գոհ էին և ուրախ, և փառք էին տալիս Ամենաբարձրյալ Արարաչին:

 

Enter Analytics/Stat Tracking Code Here