Ուխտագնացություն Արմավիրի թեմի կիրակնօրյա վարժարանների սաների հետ

Jun 22, 2015 | Թողնել մեկնաբանություն

Հունիսի 12-ին, 16-ին և 17-ին, օրհնությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի,  բարեարությամբ և մասնակցությամբ Ռեյ Ռիդերի 12 կիրակնօրյա վարժարանների թվով 550 աշակերտներ այցելեցին Արագածոտնի թեմի Օհանավանք և Մուղնու Սուրբ  Գևորգ եկեղեցիներ, որտեղ և միասնական աղոթք ունենեցան ուխտավորները:

Շուրջ 10 տարի է Արմավիրի թեմում գործում են կիրակնօրյա վարժարաններ, ամերիկացի տիար Ռեյ Ռիդերի բարերարությամբ,  Վեհափառ Հայրապետը 2014թ.-ին շնորհեց  Գիր օրհնության՝ եկեղեցանվեր գործունեության և մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանը խթանելու համար: Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել տարեվերջյան ուխտագնացությունները, որոնք նույնպես իրականացվում են տիար Ռիդերի բարերարությամբ,  որին նա նույնպես սիրով մասնակցում է:

Եկեղեցիներ այցելությունից հետո երեխաներն իրենց հանգիստը անցկացրեցին Օշականի ձորում: Արմավիրի թեմի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Հարությունյանը իր շնորհակալությունը հայտնեց բարերարին և  կարևորեց տարեվերջյան այս ուխտագնացությունը, քանի որ նման դեպքերում նախ և առաջ ձևավորվում է ընկերասիրական մթնոլորտ, երեխաները ծանոթանում են պատմամշակութային արժեքների հետ, հարստացնում են քրիստոնեական գիտելիքներն ու լցվում հոգևոր բարձր արժեքներով:

 

 

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here