Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հիշատակության օր

Jun 25, 2015 | Թողնել մեկնաբանություն

Արմավիրի թեմի Տանձուտ համայնքի Սուրբ Սահակ եկեղեցում այսօր՝ հունիսի 25-ին մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ, ի հիշատակ Սբ. Սահակ Պարթև Հայրապետի: Եկեղեցին, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես  լի էր ուխտավորներով: Սուրբ պատարագ մատուցեց եկեղեցու նորանշանակ քահանա Տեր Մովսես Աշուրյանը: Պատարագին ներկա էր նաև թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանը և հարակից համայնքերի հավատացյալները:  Պատարագի ավարտին հավատացյալ ժողովրդին բաժանվեց  մատաղ: Սբ. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ: Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս.Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սբ. Խաչի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here