Քայլող Աստվածաշունչ ծրագիրը Արմավիրի թեմում

Sep 14, 2011 | Թողնել մեկնաբանություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր տնօրինությամբ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը 2004 թվականից մարզերում իրականացնում է «Քայլող Աստվածաշունչ» ծրագիրը:  Ծրագիրը 2011   թվականից իրականացվում է Արմավիրի մարզում:
Ծրագրի նպատակն է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին  մեկնել  Աստվածաշունչը`  դարձնելով  էլ  ավելի մատչելի  և ընկալելի:
Ծրագիրը թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի օրհնությամբ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության  աշխատակիցների և Արմավիրի թեմի հոգևորականի կողմից փետրվար-մայիս ամիսներին իրականացվեց  Բաղրամյանի տարածաշրջանի Երվանդաշատ և Բագարան համայնքների  դպրոցներում: Այսօրվանից  ծրագիրը պետք է իրականացվի Արմավիրի թեմի Վանանդ և  Հուշակերտ համայնքների դպրոցներում:

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here