viagra 100mg price per pill houses for sale in aldara park how much does a lipitor prescription cost how to buy viagra with mastercard buy viagra online fast delivery

Օծվեց Արտիմետ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Սեղանը

Nov 24, 2015 | Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 21-ին Արտիմեդի Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր: Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ օծվեց եկեղեցու ավանդատանը կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Սուրբ սեղանը:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Ռուշանյանը վերջերս Ազգային արխիվում ուսումնասիրություններ էր կատարել: Պարզվել էր, որ Արտիմեդի եկեղեցին հիշատակվում է դեռևս 17-րդ դարի ծխամատյաններում, սակայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ: Հետագայում է այն վերանվանվել Սուրբ Աստվածածին:  Նա ցանկացել էր հայոց հավատքի հոր անունով Սուրբ Սեղան կառուցել ավանդատանը: Այս ցանկությունը իրականացրեց մոսկվաբնակ Արմեն Գրիգորյանը, ով ծնունդով Արտիմետից է: Նվիրատուն կարևորեց եկեղեցու առկայությունը գյուղում, հատկապես երիտասարդ սերնդի դաստիարակության համար:

Սրբազան Հայրը շնորհավորեց ներկաներին,  իր խոսքում նշելով՝

- Մենք ուրախ են, որ մեր ժողովուրդը մշտապես փարված է իր եկեղեցուն, և որտեղ էլ որ լինի, իր համայնքում կառուցում կամ վերակառուցում է եկեղեցիներ, և ինչպես տեսնում ենք, այդ ընթացքը շարունակվում է առ այսօր, և դա հավատքի մեծագույն դրսևորում է:

Միջոցառման ավարտից հետո Սրբազան Հայրը իր Օրհնության գիրը հանձնեց բարերարին:

Enter Analytics/Stat Tracking Code Here