what is the price of methotrexate buy xenical in hong kong generic cialis 20mg best buy mexico can i buy buspar online how much does xenical cost in nz

Արժանի գնահատանք բարերարին

Dec 16, 2015 | Թողնել մեկնաբանություն

Ս/թ դեկտեմբերի 16-ին, Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին բազմամարդ էր:

Ներկա էին Արմավիրի մարզպետ պրն. Աշոտ Ղահրամանյանը, ճարտարապետ Խաչիկ Դանիելյանը և այլ պաշտոնյաներ:

Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի կոնդակով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվո բարձրագույն շքանշանը հանձնեց ուկրաինաբնակ Խաչատուր Խաչատրյանին: Նրա բարերարությամբ է կառուցվել Արմավիրի թեմի Բերքաշատի Սուրբ Խաչ եկեղեցին:

Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորական Տեր Արտակ ավագ քհն. Սիմոնյանը, ով անձնապես լավ էր ճանաչում բարերարին, ներկայացրեց նրա գործունեությունը.

- Խաչատուր Խաչատրյանը իր ուսումը ստացել է Ուկրաինայում, տրվել է գիտական և մանկավարժական գործունեության: Ունի բազմաթիվ պարգևներ, տիտղոսներ, գիտական աստիճաններ: Բայց գիտական աշխատանքից զատ պրն. Խաչատրյանը զբաղվել է նաև բարեգործությամբ, նա մեծ հայրենասեր է: Միշտ եղել է հայության թիկունքում, իր հայրենիքի հետ: Տարիներ շարունակ հովանավորել է հայ ուսանողներին, վճարելով նրանց ուսման վարձը:

Ապա, «Էջմիածին ի հօրէ» շարականի և զանգերի ղողանջի ներքո, բերվեց ամենայն հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը: Սրբազան Հայրը կարդաց օրհնության գիրը, որտեղ Վեհափառ Հայրապետը իր բարձր գնահատանքն էր հայտնում ազգանվեր և աստվածահաճո գործունեության համար:  Սրբազան Հայրը բարերարի կրծքին ամրացրեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանը և սրբալույս կոնդակը հանձնեց բարերարին:

 

Enter Analytics/Stat Tracking Code Here