Արմավիրի քաղաքում կառուցվող եկեղեցու հիմնօրհնեք

Sep 17, 2011 | Թողնել մեկնաբանություն

Արմավիրի նորակառույց եկեղեցու հիմնարկեք

Արմավիրցի հավատացյալ ժողավուրդը արդեն երկար ժամանակ է սպասում էր քաղաքում եկեղեցի ունենալու պատմանկան օրվան,որը ապրեց 2011 թվականի սեպտեմբերի 17-ին: Հայսատանի Հանրապետության անկախության 20 ամյակի և Արմավիր քաղաքի 80 ամյակի նախաշեմին Արմավիր քաղաքում, մարզկենտրոնում հանդիսավորությամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն,որը ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված տոնակատարությունների շքերթում իր կարևորությունն ու խորհրդավորությունն ուներ:

Սեպտեմբերի 17-ին հիմնօրհնեքի արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանըմ պատվավոր հյուրեր, ովքեր աստնձնեցին եկեղեցու 16 վեմ քարերի կնքահայրերի պարտականությունը: Իրենց աղոթքներն էին բերել և եկել էին այս պատմական իրադարձությանը մասնակցելու նաև բազմաթիվ հավատացյալներ, Արմավիրի “Սուրբ Սարգիս”  երտասարդաց միության անդամները:

Տերունական աղոթքով Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը և թեմի հոգևոր դասը սկսեց Արմավիրի քաղաքում կառուցվող բազելիկ եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը: Ապա ընթերցվեցին Սուրբ գրային հատվածներ, որից հետո Սրբազան Հայրը և թեմի հոգևոր դասը սաղմոսների ընթերցման ու շարականների երգեցողության ուղեկցությամբ նախ գինով և ջրով լվացրեցին 16 քարերը, որոնք պետք է լինեն եկեղեցու վեմերը և Սրբալույս Մյուռոնով Սրբազան Հայրը Օծեց դրանք չորս Ավետարանիչների անուններով:

Բազելիկ կեղեցու ճարտարապետն է Միքայել Մկրտչյանը:

Քարերի օծման և տեղադրման հանդիսավոր արարողությունից հետո իր սրտի ասաց  Տ. Սիոն եպս. Ադամյանը, իր խոսքում շնորհակալանքի և գոհության խոսքեր հղելով բարերար Կարեն Մկրտչյանին:  Բազմաթիվ շնորհավորանքներից բացի Կարեն Մկրտչյանը արժանացավ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից բարձրագույն պարգևի` ոսկե մեդալի:

 

Leave a comment

Enter Analytics/Stat Tracking Code Here